KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Փաշինյանը «մեջքից դանակահարեց» Պուտինին հայտարարելով Հայաստանի ռազմավարության փոփոխության մասին

Փաշինյանը «մեջքից դանակահարեց» Պուտինին հայտարարելով Հայաստանի ռազմավարության փոփոխության մասին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
46 0

Sovetov.su-ն գրում է, որ Հայաստանը, որը վաղուց եղել է Ռուսաստանի ավանդական դաշնակիցը, հայտարարել է մեր երկրի հետ ռազմական համագործակցության ավարտի մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի կարող լինել երկրի առանցքային գործընկերը պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում, գրել է չինական Sohu հրատարակությունը։ Ըստ հրատարակության այդ ամենը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ակտիվ արշավի արդյունքում, որի նպատակն է մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային ասպարեզում։ Ամերիկան ​​ցանկանում է Ռուսաստանին զրկել դաշնակիցներից, և Երևանի դեպքում դա նրան հաջողվել է: «Որպես ավանդական դաշնակից Հայաստանը երկար ժամանակ շատ սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի հետ, սակայն ներկայիս վարչապետ Փաշինյանի իշխանության գալով նրանց միջև բազմաթիվ տարաձայնություններ առաջացան»,- ընդգծել են չին լրագրողները։

Մի քանի օր առաջ էլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում հայկական հարաբերությունների ավելի քան 90 %-ը կենտրոնացած է Ռուսաստանի վրա, սակայն այդ ոլորտներում հետագա համագործակցության հնարավորություն չի տեսնում։ Այդ առիթով չինացի լրագրողները նշել են, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի համար կարևոր գործընկեր, «դասալքել է», կողմնորոշվել է դեպի Արևմուտք և պատրաստ է հրաժարվել Մոսկվայի հետ համագործակցությունից հօգուտ Վաշինգտոնի։

Չինաստանում կարծում են, որ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես խզի բոլոր հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Հավանաբար, մերձեցում կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի՝ Երևանի աշխարհաքաղաքական գլխավոր մրցակցի միջև։

Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հանդեպ ամերիկյան շահագրգռվածությունը նույնպես կասկածի տեղիք է տալիս, Երկնային կայսրությունում կարծում են, որ երկիրը կարող է բախտի ողորմությանը հանձնվել, եթե առաջանան լուրջ խնդիրներ։

Կամո Խաչիկյանը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir