KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Վահե Դավիթյան: Ռուսաստան-Թուրքիա էներգետիկ հարաբերությունները թեւակոխում են ճգնաժամային փուլ

Վահե Դավիթյան: Ռուսաստան-Թուրքիա էներգետիկ հարաբերությունները թեւակոխում են ճգնաժամային փուլ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
179 0

Ռուս-թուրքական էներգետիկ կապերը մտնում են ճգնաժամային փուլ: Ավելի շուտ՝ արդեն մտել են:

Օրերս հայտնի դարձավ Մոսկվայի կողմից Թուրքիայում գազային խաբի ձևավորման հնարավոր կասեցման մասին: Այժմ էլ ի հայտ է գալիս ևս մի կարևոր հանգամանք, որը թույլ է տալիս խոսել թուրքական էներգետիկ աշխարհաքաղաքականության խորքային փոխակերպումների մասին:

Այլևս կան բոլոր հիմքերը կանխատեսելու, որ Թուրքիայի Սինոպ քաղաքում ատոմակայանի կառուցման աշխատանքները կիրականացվեն Չինաստանի կողմից և, ինչն առավել կարևոր է, չինական ներդրումներով: Դրա մասին է վկայում Անկարայի պաշտոնական խոսույթը: Ընդ որում՝ ընդամենը ամիսներ առաջ Անկարան հայտարարում էր նախագծի շուրջ Մոսկվայի հետ սկզբունքային համաձայնություն ձեռքբերելու մասին՝ հաշվի առնելով ՛՛Աքքույու՛՛ թուրքական առաջին ԱԷԿ-ի կառուցման գործում թուրք-ռուսական հաջողված համագործակցությունը:

Խնդիրը ունի մի քանի շերտ:

1. Ռուսաստանի և Չինաստանի միջև մրցակցությունը գնալով ձեռք է բերելու նոր ծավալներ ու նոր որակ՝ դառնալով ավելի կոշտ ու պրագմատիկ: Վերջերս Չինաստանում հրատարաված քարտեզում Ռուսաստանի որոշ տարածքների ներառումը Չինաստանի սահմանների ներքո այդ մրցակցության դրսևորումներից է: Սակայն առավել խորապես խնդիրը հասկանալու համար հարկ է անդրադառնալ ս.թ. մարտին ընդունված ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգին, որում Ռուսաստանը գրեթե հավասարության նշան է դնում Չինաստանի ու Հնդկաստանի միջև՝ ընդգծելով դրանց հավասար կարգավիճակը Մեծ Եվրասիայի ձևավորման գործում: Դա չէր կարող բացասաբար չընկալվել Պեկինի կողմից, որի մրցակցությունը Նյու Դելիի հետ շատ խորը և բազմաշերտ բնույթ է կրում: Մոսկվայում հասկանում են, որ երկարաժամկետ-ռազմավարական առումով Պեկինին ձեռնտու է Ռուսաստանի պարտությունը, քանի որ այդ պարագայում Ռուսաստանի միակ ելքը կլինի Չինաստանի աշխարհաքաղաքական վասալ դառնալը: Այժմ ռուս-չինական ռազմավարական հակասությունների թնջուկը (որը երկու կողմերի պրոպագանդիստները շարունակում են դաշինք որակել) իր դրսևորումն է ստանում առանցքային ուղղություններից մեկում՝ միջուկային էներգետիկայում: Վերջերս մասկանցում էի միջազգային մի ֆորումի, որի ժամանակ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության նախկին տնօրեն Պետրեուսը հնչեցրեց հետևյալ կարծիքը. ՛՛Եթե Ռուսաստանի և Չինաստանի միջև ձևավորվի դաշինք, ապա ակնհայտ է, որ դա հավասարների դաշինք չի լինելու՛՛: Կրեմլում դա ևս շատ լավ հասկանում են և ըստ այդմ էլ սահմանում արտաքին քաղաքականության ուղենիշները:

2. Չինաստանի ակտիվացումը Թուրքիայի միջուկային էներգետիկայի ոլորտում նշանակելու է վերջինիս ինտեգրումը ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ նախաձեռնությանը: Դա, իր հերթին, թույլ կտա Անկարային ավելի լուրջ լծակներ ստանալ Հարավային Կովկասի ճակատագիրը կանխորոշելու գործում: Կա հստակ աշխարհաքաղաքական օրգանիկա, որի համաձայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, որպես կանոն, իրենց անդրադարձն են ունենում Հարավային Կովկասի վրա: Իսկ Մերձավոր Արևելքում Չինաստանն այլևս բավականին ակտիվ խաղացող է՝ հաշվի առնելով իրանա-արաբական ՛՛հալոցքի՛՛ կազմակերպումը: Հանդես գալով հատկապես որպես Իրանի առանցքային գործընկեր, իսկ ապագայում գուցե նաև՝ որպես դաշնակից, Չինաստանը ապահովում է սեփական ներկայացվածությունը նաև Հարավային Կովկասում, որն այդքան կարևոր է եվրասիական նշանակության տրանսպորտային ուղրների մշակման գործում: Նաև այս համատեքստում է պետք դիտարկել միջուկային համագործակցությունը Պեկինի և Անկարայի միջև:

3. Չնայած ույղուրների հարցում Պեկինի և Անկարայի դիրքորոշումների սկզբունքային տարբերությանը, կողմերը, տակտիկական նկատառումներից ելնելով, կարող են գնալ մերձեցման ճանապարհով՝ արտաքին որոշ մարտահրավերներին համաչափ պատասխան տալու համար: Օրերս G20 շրջանակներում ընդունվեց կոմյունիկե ՛՛Մերձավորարևելյան միջանցքի՛՛ մասին, որը միաժամանակ ռիսկեր է ստեղծում թե՛ թուրքական տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարության, թե՛ չինական ՛՛Գոտի և ճանապարհ՛՛ նախաձեռնության համար: Երկուսն էլ փաստացիորեն շրջանցվում են, ինչը ստիպում է կողմերին առնվազն որոշակի սինխրոնիզացիա ապահովել տրանսպորտային և էներգատրանսպորտային հարեցրում:

Պայքարը Մեծ Եվրասիայի համար մտնում է շրջադարձային փուլ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir