KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վահե Դավթյան: Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ճանապարհի խնդիր

Վահե Դավթյան: Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ճանապարհի խնդիր

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
20 0

Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ: Այն տեղավորվում է ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում ու կապված է շատ ավելի բարդ մակրոգործընթացների հետ:

Այս օրերին, Տավուշում ընթացող զարգացումներով պայմանավորված, Հայաստանում շատերի ուշադրությունից վրիպեց երկու կարևոր իրադարձություն, որոնք փաստացի ուրվագծում են Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարությունների իրականացման տրամաբանությունը:

Մասնավորապես՝

1. Այսօր ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջազգային միջանցքով ուղևորվեց առաջին բեռնատար գնացքը՝ Ռուսաստան (Вологда-Пристань)-Ադրբեջան-Իրան-Հնդկաստան երթուղով: Դրան զուգահեռ ՌԴ տրանսպորտի նախարարը հայտարարեց միջանցքի մաս կազմող Քազվին-Ռեշտ-Ասթարա (Ադրեբջան-Իրան) երկաթուղին 2027-2028 թթ. շահագործման հանձնելու մասին:

2. Երեկ Թուրքիան, Իրաքը, Քաթարն ու ԱՄԷ-ն համաձայնագիր ստորագրեցին ՛՛Զարգացման միջանցք՛՛ նախագծի իրականացման վերաբերյալ: Միջանցքը նախագծվում է որպես Սուեզի ջրանցքի այլընտրանք ու կոչված է տրանսպորտային կապ հաստատելու Եվրոպայի ու Ասիայի միջև՝ որպես կարևոր հանգույց կրկին դիտարկելով Հնդկաստանը:

Ի՞նչ է սա նշանակում:

Նախ՝ նշված նախաձեռնությունները ցույց են տալիս, որ մեգատարածաշրջանային տրանսպորտային ճարտարապետության մեջ չի դիտարկվում Հայաստանը: Ընդ որում, չի դիտարկվում ոչ Արևմուտքի, ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի, ոչ Իրանի կողմից: Դրան առավել քան նպաստում են մեր սահմաններին, մասնավորապես՝ Տավուշի ուղղությամբ խիստ վտանգավոր զարգացումները՝ թույլ չտալով որևէ արտաքին խաղացողի դիտարկել Հայաստանը որպես միջազգային հաղորդակցության պոտենցիալ հանգույց:

Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմով պայամանվորված սառեցվեց Թուրքիան շրջանցող ու իսրայելական Հայֆայով նախագծվող ՛՛Մերձավորարևելյան միջանցքը՛՛: Ու տրամաբանական է, որ Թուրքիան, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում է դիրքավորվել որպես Երվոպա-Ասիա տրանսպորտային կապի առացքային հանգույց: Ինչ վերաբերում է ՛՛Զանգեզուրյան միջանցքին՛՛, ապա դրան Անկարան առավելապես լոկալ նշանակություն է վերագրում՝ այլևս չփորձելով տեղավորել այն Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ռազմավարության մեջ:

Ի վերջո, այս ամենը ցույց է տալիս, որ ՛՛խաղաղության խաչմերուկ՛՛ ծրագիրը բանակցված չէ որևէ արտաքին ուժային կենտրոնի հետ, համապատասխանեցված չէ միջազգային տրանսպորտային ցանցի փոխակերպումներին ու, մեծ հաշվով, պրոպագանդիստական փուչիկ է:

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան
Բաժանորդագրվեք ՏԳ֊ալիքիս` https://t.me/vahedavtyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir