KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան: Ո՞րն է Ռուսաստանի և նրա տեղական աջակիցների «ցավը».

Ռուբեն Հ. Մեհրաբյան: Ո՞րն է Ռուսաստանի և նրա տեղական աջակիցների «ցավը».

Kafkassam Editör Kafkassam Editör - - 11 dk okuma süresi
17 0

Տավուշի մարզին հարակից չորս գյուղերի վերադարձի թեման երբ ամիսներ առաջ շրջանառության մեջ դրվեց Ադրբեջանի կողմից, ՌԴ-ն ու վերջինիս կողմից ուղղորդվող տեղական ռազմահայրենասիրական անսամբլը, հավատարիմ իր քնարին, սկսեց նախ այդ գյուղերը ներկայացնել որպես Տավուշի գյուղեր, այսինքն՝ ՀՀ սուվերեն տարածքի մեջ մտնող տարածքներ, ապա, երբ չեզոքացվեց այս վտանգավոր մանիպուլյացիան, անցավ աղաղակելուն՝ չի կարելի թույլ տալ հիշյալ «միակողմանի զիջման գնալ»՝ հանձնելով հիշյալ տարածքները, քանի որ «խարխլելու է առաջնագիծն ու ամբողջ Տավուշի անվտանգությունը»։ Երեկ արդեն, երբ հայտնի դարձավ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կողմից ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ հիշյալ տարածքում սահմանազատումն իրականացնելու մանրամասների վերաբերյալ, ինչպես ևսպասվում էր, Տավուշի երևանյան փրկիչներն ուղևորվեցին փրկության «օբյեկտ»՝ թույլ չտալու իրագործել «դավադիր պլանը»։ Նկատենք, որ այսօր Ստեփանավան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում առկա ռուսական հենակետերը հանելու վերաբերյալ հարցին, կարևոր արձանագրում է արել. «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են այլ իրադրության բերումով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է, որը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններով: Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները, իրար հետ փոխգործակցելով, ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանություն»: ՌԴ-ի՝ «տավուշյան փորացավը», կարող ենք ենթադրել, հենց այս իրողության հետ է կապված՝ ՀՀ սահմանամերձ մարզից դուրս մղվելու, այսինքն՝ ՀՀ-ում մեկով ավելի պակաս ներկայացվածություն ունենալու հետ։

Քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը civic.am-ի հետ զրույցում այս համատեքստում նշեց՝ ներկայումս ՌԴ-ն փորձում է սահմանային լարվածությունըհարուցել հենց այդ՝ Տավուշի հատվածում, և երբ չի ստացվում, փորձում է այն պրոյեկցել արդեն Երևանի վրա։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են սահմանի այդ հատված ուղևորված խմբակները անունը դնում «գյուղի բնակիչներն են դուրս եկել բողոքի», մինչդեռ պարզվում է, որ բողոքավորների մեջ չկան գյուղի բնակիչներ, կան ուղղակի ռուսական քաղաքականության «վեցնոցներ», որոնք այնտեղ զբաղված են փողոցային խորեոգրաֆիայով, և նրանց թիրախը Երևանն է։ Ռուսները լավ են հասկանում, որ առանց հարցը Երևանում լուծելու այս հարցը լուծում չունի սահմանի վրա, սահման, որից նրանք պետք է հեռանան։ Իսկ իրենք, այո՛, չեն ուզում հեռանալ, սա է նպատակը»,- նշեց քաղաքագետը։

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Տավուշում պրոցեսներ հարուցելով՝ ՌԴ-ի վերջնանպատակը ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելն է՝ պատժելով դեպի Արևմուտք «թեքվելու» համար։

– ՌԴ-ի վերջնանպատակն իրականում Հայաստանի դե ֆակտո լուծարումն է, որպեսզի Հայաստան պետությունից մնա միայն ֆուտլյարը, և այստեղ տնօրինեն ռուսական «նամեստնիկները»։ Սա է ուզում ՌԴ-ն, իսկ իշխանություն փոխելն էլ, այո՛, պետք է հենց դրա համար։

– Պարոն Մեհրաբյան, ՌԴ-ն ունի՞ բավական ռեսուրս՝ ՀՀ-ում իր այս նպատակն իրագործելու համար, թե՞ էլի հերթական անգամ նույն փոցխին է կանգնելու։ Մենք այս ընթացքում ականատես ենք եղել իշխանափոխության մի քանի խայտառակ անհաջող փորձերի…

– Գնահատականի հարց է, համենայնդեպս, մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն մոբիլիզացրել է այն, ինչ ունի, նույնիսկ բացել է ժամկետանց կոնսերվաները և շպրտել հրապարակ։ Ընդ որում, մենք տեսնում ենք բավականին խայտաբղետ մի պատկեր, տարբեր խավերի ներկայացուցիչներ, այդ թվում նաև՝ հոգևորականներ։ Փաստ է, որ այս ռեսուրսը հիմա մոբիլիզացված է ՌԴ-ի կողմից, հատկապես որ՝ ՌԴ-ն չի ողջունել երեկ հայտնի դարձած պայմանավորվածությունը։ Ավելին, այս պայմանավորվածությունը ուղղակի խափանելու կամպանիա է սկսել, հիբրիդային հարձակում ընդդեմ ՀՀ-ի ևհայ հասարակության։ Սա պայքար է, կհերիքի ռեսուրսը, թե ոչ՝ ցույց կտա պայքարի արդյունքը։ Բայց ես վստահ եմ, որ եթե մինչև հիմա, ըստ էության, ռուսներն այդքան ջանք և միջոց են վատնել իրենց ուզածին հասնելու համար և չեն հասել մեծ հաշվով, և հայկական պետականությունը ոչ միայն մնացել է, այլևբարձրացնում է իր սուբյեկտայնությունը, այդ թվում նաև հարևանների հետ այսպիսի պայմանավորավածությունների միջոցով՝ ՌԴ-ին կարողանալով ավելորդ դարձնել, ուրեմն այդքան ռեսուրս չունեն։ Բնական է, որ ՌԴ-ն էլ պետք է դիմադրի։ Այն, ինչ տեղի է ունենում, հենց «դաշնակից» երկրի դիմադրությունն է, որը, նկատենք, ողորմելի դիմադրություն է, և ես վստահ եմ, որ ռուսների մոտ ոչինչ չի ստացվի։ Առիթից օգտվելով՝ կոչ կանեմ իշխանություններին սահմանի այդ գերզգայուն հատվածում ակտիվացած մենակատարների գործողությունները օրենքով չարգելված և օրենքի տառից բխող բոլոր մեթոդներով կասեցնել։

– Եթե մի պահ պատկերացնենք, որ ՌԴ-ի և տեղական խափանարարների ձեռամբ կասեցվի ձեռք բերված համաձայնության իրագործումը, ի՞նչ զարգացումներ կհետևեն։ Նկատենք, որ միջազգային ռեզոնանս ստացավ երեկ հրապարակված պայմանավորվածությունը՝ արձագանքել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ պետքարտուղարը և միջազգային այլ դերակատարներ։

– Զարգացումը կլինի այն, որ այդ կասեցումը, խափանումը Ադրբեջանըկօգտագործի և մեզ ուղղակի կմեղադրի պայմանավորվածություններն իրականացնելու անկարողության մեջ, երկրորդը՝ կմեղադրի, որ մեր հավատարմությունը 1991 թ. սահմաններին և Ալմա Աթայի հռչակագրին ձևական բնույթ է կրում, և դա միայն հռետորաբանություն է, իսկ իրականում ՀՀ-ն միտված չէ խաղաղության, խաղաղության միտված է Բաքուն։ Եվ, բացի այս ամենից, Ալիևը ուժային գործողությունների համար լեգիտիմ հիմք է ձևավորելու՝ դե յուրե իր տարածքի ինչ-որ մասում ռազմական գործողություններ սանձազերծելու։ Այդ ամենի արդյունքում էլԲագրատ Գալստանյանները և մնացած ժողգործիքների այդ անսամբլը պատրվակ է ստանալու տեղափոխվել Երևան ևէսկալացիայի մեղքը բարդել արդեն ՀՀ կառավարության վրա՝ մեղադրելով նաևնրանում, որ ռուսների հետ ճիշտ բարեկամություն չենք անում, այ, որ ռուսները լինեին, նման բան չէր լինի։ Իհարկե, այս ամենը կստանա շատ շռայլ՝ տեղեկատվական ևապատեղեկատվական սատարում նաևՄոսկվայից։ Եվ Մոսկվան, այո, իր վեցնոցների միջոցով կպատվիրի, որ ՀՀ-ից խնդրանք լինի, որ ռուսական զորքն այստեղ կարգուկանոն հաստատի, քանի որ կստացվի, որ հայերն ուադրբեջանցիները առանց ռուսների ի վիճակի չեն իրար հետ պայմանավորվելու, պայմանավորվածն էլ իրագործելու։ Մենք պետք է հասկանանք, որ այդ կարգուկանոնի հաստատումը վերաբերելու է բացառապես Հայաստանի Հանրապետությանը։ Փողոց թափված այս խաժամուժը 11-րդ կարմիր բանակի առաջ դուռ բացողն է։ Դրանք նույն հայ բոլշևիկներն են, դրանք նոր Սարգիս Կասյաններն են, Աթարբեկյաններն են ևայլն, և այլն։

– Ռազմական էսկալացիայի պարագայում, թերևս, ՀԱՊԿ-ը դարձյալ չի միջամտի, քանի որ, ինչպես օրերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էր ասել «Հայաստանն ինքը դեռ չի որոշել իր սահմանները Ադրբեջանի հետ»։ Ենթադրե՞նք, որ ՌԴ-ի ուզածը հենց այս է՝ ՀՀ-ում սահմանային ևդրանով պայմանավորված՝ ներքին անկայունություն հրահրել և միջամտել սեփական ուժերով՝ ի դեմս ՀՀ-ում տեղակայված ռազմաբազայի, դրա կենսունակությունը, անփոխարինելիությունն ի ցույց դնելու համար։ (Հատկապես, որ հիշյալ ռազմաբազայի դուրսբերման հավանականության մասին վերջերս հաճախ է խոսվում)։

– Այո, կարող է նաև այդպես լինել, քանի որ Լավրովն ասում էր՝ հայ-ադրբեջանական սահմանը «հեղհեղուկ է, շարժուն է, հստակ չէ, հայտնի չէ»… Եվ եթե էսկալացիա լինի, կասի՝ ըհը՜ն, դուք ուզում էիք առանց ինձհստակություն մտցնել, չստացվեց, դե հիմա ես կանեմ դա։ Բայց այնպես կանեմ, ինչպես ես եմ ուզում։ Այս ամենի նպատակը ոչ թե սահմանի այդ հատվածն է, այլ ՀՀ-ի մեջքը ջարդելն է, թույլ չտալը, որ ՀՀ-ն իր մեջքը ուղղի, որպեսզի որպես սուբյեկտ հանդիսանա, որպեսզի ՌԴ-ի պատանդի վիճակից դուրս գա։ Իսկ այդ հատվածում ստեղծված խնդիրը ընդամենը այս գլոբալ խնդիրը լուծելուն էմիտված։

– Իսկ ինչպիսի՞ն կլինի ՌԴ արձագանքը ձեռք բերված վերոհիշյալ համաձայնությանը։ Ողջունո՞ղ, թե՞…

– Փաստն այն է, որ մինչև այս պահը չկա արձագանք, կարող է և չլինել, կամ էլ ինչ-որ երեսպաշտ, իրականությունից հեռու արձագանք կլինի՝ սեփական կեղտոտ երեսը մաքրելու համար։ Բայց նկատենք՝ այն, ինչ ասում է ՌԴ-ն, շատ դեպքերում պետք է հասկանալ հակառակ իմաստով։

Հեղինե Մանուկյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir