KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Վահե Դավթյան: Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին

Վահե Դավթյան: Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
19 0

Երեկ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ ՛՛Գազպրոմի՛՛ նախագահ Միլլերը հատուկ ընդգծեց Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը:

Հարցը հանդիպման օրակարգ էր բերվել Մոսկվայի նախաձեռնությամբ:

Բնականաբար, ռուս-ադրբեջանական գազային բանակցություններում հայաստանյան ուղղությունը ներառելու համար անհրաժեշտ էր որևէ ֆորմալ առիթ: Որպես այդպիսին ՛՛Գազպրոմի՛՛ նախագահն օգտագործեց 2021 թ.-ի մարտին Ադրբեջան-Վրաստան լոգիստիկայով Հայաստան 150 մլն խմ բնական գազի արտահանումը՝ ՛՛Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս՛՛ գազամուղի վերանորոգման նպատակով կանգնեցման պատճառով:

Իրականում սա մի առիթ է, որը վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ավելին՝ նույնիսկ 2 տարի առաջ այն իր մեջ չեր պարունակում որևէ աշխարհաքաղաքական բացադրիչ՝ հանդիսանալով բացառապես որպես կարճաժամկետ տեխնիկական լուծում:

Ու չնայած դրան, այսօր՝ Երևանի ու Բաքվի միջև ընթացող գազային ռեվերանսների պայմաններում, Միլլերը հիշեցնում է դրա մասին՝ ցույց տալով, որ Բաքուն լավագույն դեպքում կարող է առանձին տեխնիկական խնդիրների լուծման համար հանդես գալ որպես Ռուսաստան-Հայաստան ՛՛էներգետիկ երկխոսության՛՛ մասնակից, ինչես դա եղավ 2021 թ.-ին:

Բնականաբար, հասկանում ենք, որ Միլլերի երեկվա հայտարարությունը ոչ այնքան գազի ու տնտեսական համագործակցության, որքան աշխարհաքաղաքական ուղենիշների մասին էր:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir