KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հայաստանում իշխանափոխության արտաքին քաղաքական նշանակությունը

Գարիկ Քեռյան: Հայաստանում իշխանափոխության արտաքին քաղաքական նշանակությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
146 0

Վերջին ներքաղաքական իրադարձությունները Վրաստանում փոխել են տարածաշրջանի գեոպոլիտիկ քարտեզը: Ինչպիսին էր այն ոչ վաղ անցյալում: 2003 թ. Վարդերի հեղափոխությունից հետո, Սահակաշվիլիի կառավարությունը երկիրը պոկեց ռուսական ազդեցության գոտուց և որդեգրեց արևմտյան տնտեսական և ռազմա-քաղաքական կառույցնրում ինտեգրվելու հաստատուն քաղաքականություն: Շատ լուրջ ռեֆորմներ իրականացվեցին Վրաստանը արևմտյան մոդելի պետության վերածելու ուղղությամբ: Արդյունքում երկրը ստացավ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը, կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան: Հեղինակազրկված Սահակաշվիլին պարտվեց 2012թ. և իշխանությունից զրկվեց և սկսվեց հակառակ գործընթացը, որը գլխավորում է ստվերային ղեկավար, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին: Աստիճանական հեռացումը արևմտյան կողմնորոշումից իր գագաթնակետին հասավ 2022 թ. ուկրաինական ճգնաժամի ժամանակ: Վրաստանը հակադրվելով Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշումներին չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Իսկ այս ամիս Վրաստանի խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը կարծես թե ավարտին է հասցրել Արևմուտքից հեռանալու տաս տարի շարունակվող դրեյֆը: Ստացվում է Հարավային Կովկասի հետևյալ քաղաքական քարտեզը: Ադրբեջանը պաշտոնապես իրեն դիրքավորելով որպես չեզոք և չմիացած երկիր իրականում բոլոր առումներով սերտ ինտեգրացման մեջ է Թուրքիայի հետ և թուրքական ազդեցության տակ գտնվող երկիր է, մեկ ազգ երկու պետություն հայեցակարգով: Վրաստանի կարգավիճակը արդեն պարզվում է, մնում է Հայաստանը, որի համար պայքարը կարող է մոտ ապագայում ավելի սրվել: Վրաստանը կորցնելուց հետո, հասկանալի է, որ Արևմուտքի համար Հայաստանի կշիռն ու նշանակությունն ավելի է աճելու: ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունն անշուշտ կապված Է իշխանափոխության սկսված գործընթացի արդյունքների հետ: Ստացվում է, որ Փաշինյան-Բագրատ Սրբազան դիմակայությունն ունի տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցության նոր դասավորվածության հաստատման նշանակություն:

İlgili Yazılar

Bir yanıt yazın

E-posta adresiniz yayınlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir