KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուսաստանը խիստ է զայրացել Փաշինյանի հայտարարություններից

Ռուսաստանը խիստ է զայրացել Փաշինյանի հայտարարություններից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
153 0

Իտալական «Լա ռեպուբլիկա» թերթին տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ինչպես և սպասելի էր հարուցել է Ռուսասատանի բուռն դժգոհությունը։ Ծավալուն հարցազրույցի հիմնական մասը Փաշինյանը նվիրել է Ռուսաստանին քննադատելուն, հայտարարել, թե Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից։ Պատասխանելով ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը նշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը, նաև քննադատել հավաքական անվտանգության պայմանագրին։ «Հայաստանի հանրությունը խոր հիասթափություն է ապրել և ապրում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ ակնհայտ է՝ նաև սա է պատճառը, որ ՀԱՊԿ 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի և քանի որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունում են կոնսեսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»,- ասել է Փաշինյանը։

Ինչպես և սպասելի էր Ռուսաստանից պատասխանը չուշացավ, ի դեպ այս դեպքում Ռուսաստանը պատասխանեց ոչ թե անվանական պաշտոնիայի շուրթերով, օրինակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, այլ պետական «ՏԱՍՍ» գործակալությանը՝ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական աղբյուրի շուրթերով։ «Ռուսաստանը որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը և Երևանը չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանի դաշնությանը դուրս մղելու համար»,- հայտնել է աղբյուրը ՝ չբացահայտելով իր ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ Արևմուտքը փորձում է արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց, Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Աղբյուրը նաև հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության ու տնտեսության ոլորտներում դիտարկում է ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար փոխշահավետ և իր արդյունավետությունն ապացուցած գործունեություն։ Թե որքանով է դրանք հավասար, փոխշահավետ կարող են դատել մեր ընթերցողները, բայց այն, որ Ռուսաստանն արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի բոլոր հակառուսական դրսևորումներին կասկած չի հարուցում, առաջիկայում չի բացառվում, որ արդեն անվանական հայտնի քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների բերանով Նիկոլ Փաշինյանին հստակ նախազգուշացումներ և դեղին քարտեր ցույց տրվեն։

Հայարփի Ալեքսանյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir