KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Լավրով: Երեւանը փորձում է վերափոխել իր արտաքին քաղաքական գիծը

Լավրով: Երեւանը փորձում է վերափոխել իր արտաքին քաղաքական գիծը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
121 0

«Հայաստանը Մոսկվայի հետ ժամանակի փորձությունն անցած դաշինքը փոխում է ոչ թե Արեւմուտքի կոնկրետ օգնության, այլ անորոշ խոստումների հետ։ Ռազմավարական շրջադարձի ուղղությունն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել բոլոր անախորժությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար։ Հայաստանը եղել եւ մնում է մեր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Մենք համոզված ենք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են եւ կհաղթահարվեն, եթե լինի քաղաքական կամք», – ասել է Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Հայաստանն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ։ Դրանք հնարավոր չի լինի տեղայնացնել արեւմտյան խաղացողների օգնությամբ։ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն եւ կայունություն հաստատել հանրապետությունում եւ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում։ Նրանց խնդիրն է հեռացնել Մոսկվային եւ տարածաշրջանային մյուս խաղացողներին եւ ստեղծել լարվածության նոր օջախ: Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ կյանքի կոչել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները Երեւանի, Բաքվի եւ Մոսկվայի։

Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար ենք համարում։ Դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով առաջին հերթին ազգային շահերի եւ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա։ Այսօր մեր զինվորականները կարեւոր գործոն են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։

Վերջին շրջանում Երեւանը զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ նրա առանձին անդամ երկրների հետ։ Այս տարի Հայաստանը դաշինքի հետ մի քանի տասնյակ միջոցառումների է մասնակցել։ Նա շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, հանրապետության զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք պետություններում։ Դա չի կարող չառաջացնել մեր անհանգստությունը։ Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է։

Հուսով եմ, որ Երեւանը գիտակցում է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir