KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Վահե Դավթյան: Հայաստան Ադրբեջան էներգետիկ շրջափակում

Վահե Դավթյան: Հայաստան Ադրբեջան էներգետիկ շրջափակում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
176 0

Հայաստանի տրանսպորտային ու էներգատրանսպորտային շրջափակումը շարունակում է Բաքվի համար գերխնդիր հանդիսանալ: Այդպես է լինելու նաև ՛՛խաղաղության պայմանագրի՛՛ կնքումից հետո: Նույնիսկ ավելի մեծ ծավալներով ու ՛՛անակոնդայի՛՛ մեթոդի ամենալայն կիրառմամբ:

Օրերս Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը փաստացիոներն հերքեց ՌԴ էներգետիկայի նախարար Շուլգինովի հայտարարությունն այն մասին, որ կողմերը աշխատում են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորման ուղղությամբ: Եթե լինենք ավելի հստակ, ապա Մոսկվան հայտարարեց Ռուսաստանում արտադրված էլեկտրաէներգիան Իրան արտահանելու մասին՝ արդեն նշված լոգիստիկայով:

Առանձին անդրադարձել եմ Շուլգինովի հայտարարության գեոքաղաքական ու գեոտնտեսական կողմերին: Այժմ պարզապես փաստեմ, որ Բաքուն պաշտոնապես հերքում է նման սցենարի իրագործումը, որով Հայաստանը կարող է ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ հաղորդակցություններին: Արձագանքը շատ կոշտ է և ունի հետևյալ բովանդակությունը. Հայաստանը Ռուսաստան-Ադրբեջան-Իրան էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ծրագրի մասնակից երբեք չի հանդիսացել, ուստի Շուլգինովի հայտարարությունը խիստ վաղաժամ է ու, մեծ հաշվով, անհիմն:

Սա է ՀՀ պսևդո-իշխանությունների խոստացած ապաշրջափակումը: Վստահեցնում եմ, որ նույն պատկերն ենք ունենալու նաև մնացած բոլոր ուղղություններով:

Թուրքի հետ առևտուր անելու ակնկալիքներով ոգևորված խոշոր և մանր առևտրականներ, ձեզ մեծ հիասթափություն է սպասում:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir