KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Բլինկեն-Փաշինյան հեռախոսազրույց

Գարիկ Քեռյան: Բլինկեն-Փաշինյան հեռախոսազրույց

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
41 0

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Թեման՝ ամենայն հավանականությամբ Հայաստանում ծավալվող հակաիշխանական գործընթացներն են: Իսկ ինչու է այս իրողությունը անհանգստացրել գերհզոր պետության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարին: Արևմուտքը, հատկապես ԱՄՆ ու Ֆրանսիան երկարատև ժամանակ է, որ շատ ինտենսիվ աշխատում են ռուսական ազդեցության գոտիները քայլ առ քայլ կրճատելու և չեզոքացնելու ուղղությամբ: Ինչ ֆանտաստիկ ռեսուրսներ են գործի դրվել Վրաստանում և Ուկրաինայում, բոլորս գիտենք: Հայաստանում էլ կարծես հաջողություն է սպասվում: «Լուծվեց» Ղարաբաղի հարցը, այն ինչ որ Արևմուտքում համարվում էր Հարավային Կովկասում ռուսական քաղաքական խաղերի հենակետերից մեկը, և նաև Հայաստանին և Ադրբեջանին միմյանց դեմ հանելու և այն որպես ազդեցության/հնազանդեցման լծակ օգտագործելու գործիք: Դրա համար արևմտյան հարթակներում համոզեցին Երևանին ճանաչել ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս և բարձրաձայնել վաղուց մոռացության մատնված Ալմա Աթիի հռչակագիրը: Իսկ 2023 թ. սեպտեմբերյան էթնիկ զտումը և ռուսների հեռանալը էյֆորիկ տրամադրությունների առիթ տվեց: Եթե խառնակիչ ռուսները չկան ուրեմն ամեն ինչ ok և կարելի է անցնել սահմանազատման, քանի դեռ նորից մոսկովյան երկար ձեռքը չի խառնել խաղաքարտերը: Բայց հիմա անցանկալի իրողություններ են առաջացել: Վաշինգտոնին զեկուցել են, որ հայերը դիմադրում են, դիմադրում են մի գործընթացի, որի հովանավորներն էին Ֆոն դեր Լայենը, Բլինքենը և Բորելը, որոնք մեր վարչապետին վերջերս մի քանի հարյուր միլիոնի խոստումներ տվեցին: Դժվար, թե Բլինքենին Կիրանցի և Ոսկեպարի խնդիրներն են հուզում, ներկա երրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում դա պարզապես ծիծաղելի է: Վաշինգտոնին անհանգստացնում է այն, որ բողոքական շարժումը ընդգծված հակաարևմտյան երանգներով է ընթանում, դա երևում է շատ հստակ և տեսանելի: Այս գործընթացում Մոսկվային մեղադրելու հիմքեր չկան: Պատահական չէ, որ քաղաքական վերլուծաբանների առավել արմատական արևմտամետ թևը բողոքական շարժումը որակում է «5-րդ շարասյուն», բայց դա արդեն ազդեցություն չի թողնում: Բլինքենն իրավացիորեն է անհանգստանում, որովհետև այս ձևով սահմանների ճշտումը հակակրանք է առաջացնելու դեպի Վաշինգտոն և Բրյուսել: Ծախսված ռեսուրսներն ու ժամանակը կարող են փոշիացվել, որը խիստ անցանկալի իրողությունն է արևմտյան ստրատեգների համար: Վրաստանում էլ նոր օրենքի նախագիծ են ընդունել արևմտամետ հասարակական կազմակերպությունները վերահսկելու համար, ուկրաինական ճակատում էլ մեծանում է ռուսական զորքերի ճնշումը: Այս մեծ գլոբալ խնդիրների մեջ, Կիրանց ու Ոսկեպար, այ քեզ չար կատակ: Ով կմտածեր:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir