KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների:

Գարիկ Քեռյան: Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների:

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
161 0

Եթե պատերազմ չլինի և տա աստված, որ Հայաստանը կարողանա խուսափել պատերազմից, իմ դիտարկմամբ դա հնարավոր կլինի միմիայն ռուս-իրանական որոշակի փոխհամաձայնության, ՌԴ-Իրան շահերի շրջանակի ճշտման և կապուղիների կարգավիճակի շուրջ կոնսենսիուսի արդյունքում: Այդ համաձայնությունը, որն իհարկե կլինի չհրապարակված և չհանրայնացված կստիպի Ադրբեջանին և նրա դաշնակից Թուրքիային ընդունել խաղի կանոնները և առայժմ սպասել բանակցային գործընթացի ընթացքում իրենց համար ձեռնտու ինչ որ արդյունքների: Բայց այստեղ հնարավոր է Բրյուսել-Վաշինգտոն առանցքի ակտիվացում տարածաշրջանում ռուս-իրանական հեգեմոնիայի դեմ, որն հիմա էլ ակնհայտ է: Այդ հեգեմոնիան խորտակելը նրանց համար շատ ավելի կարևոր է քան, թե պատերազմի կանխումը և հայերի փրկությունը: Իհարկե ես չեմ պնդում այն միտքը, որ հավաքական Արևմուտքը միանշանակ կողմ է պատերազմի միջոցով հարցերի լուծմանը, շատ ավելի լավ կլինի, որ ռուսները իրենք իրենց կամքով հեռանան: Բայց, եթե չեն հեռանում, ինչպես ասեցին Պեսկովը և նրանից հետո էլ Պուտինը, ապա իրավիճակը փոխվում է: Ստացվել է այնպես, որ մեր շուրջը բախվում են համաշխարհային և տարածաշրջանային ուժերը, որոնք իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են հայ-ադրբեջանական առճակատումը, որից երկու կողմերն էլ տուժվում են, կապ չունի, թե ով շատ, ով քիչ: Ելքը մնում է միայն մեկը՝ երկկողմանի ձևաչափ առանց արտաքին միջնորդների:

Գարիկ Քեռյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir