KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Գ Մարգարյան: Հայաստանը Ռուսաստանից հետ է ուզում իր փողերը

Արմինե Գ Մարգարյան: Հայաստանը Ռուսաստանից հետ է ուզում իր փողերը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
175 0

Հանրային դաշտում հայտնվել է տեղեկատվություն առ այն, որ հաշվի առնելով Հայաստանի սոցիալական ծանր վիճակը՝ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ զենքի համար վճարված 400 միլիոն դոլարը վերադարձնելու համար, իսկ Ռուսաստանը պատասխանել է, որ զենքի մատակարարման պայմանագրերը դեռ չեն խզվել:
Երբ տեղեկատվությունը պաշտոնական չէ՝ խուսափում եմ այն մեկնաբանելուց, բայց այս մեկը բացառություն կանեմ, քանի որ Ռուսաստանի ենթադրյալ պատասխանը ոչ միայն կանխատեսել էր, այլև հայ-ռուսական հարաբերություններում ապագայում սպասվող իրադարձությունների ինդիկատոր:

ԱՅՍՊԵՍ՝

1. Գոյություն ունի «1992 թ. մայիսի 15-ի Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» Համաձայնագիր, որը նախատեսում է ռազմական նշանակության արտադրանքի (ՌՆԱ) առևտրում արտոնությունների տրամադրում ՀԱՊԿ անդամ պետություններին: Այս Համաձայնագիրը կրում է շրջանակային բնույթ՝ չի հստակեցնում ՌՆԱ-ի գնման իրական մեխանիզմները, գնումների ընթացակարգերը, մատակարարվող սպառազինությունների որակը և այլն։ Սույն հարցերն արտացոլելու համար ՀԱՊԿ անդամ պետությունները կնքում են հատուկ պայմանագրեր: Բնականաբար, սա Համաձայնագրի շրջանակներում իրականացվող ՌՆԱ-ի առևտուրը դարձնում է մատակարարող և ներմուծող կողմերի միջև երկկողմ, յուրահատուկ պայմանավորվածությունների արդյունք՝ դրանից բխող դրական և/կամ բացասական հետևանքներով:
Այս կետը գրում եմ, որպեսզի պարզ դառնա, թե ինչ կապ ունի Ռուսաստանից մատակարարված և 400 միլիոնի դիմաց չստացված զենքը ՀԱՊԿ-ի հետ:

2. Եթե Հայաստանը կարծում է, որ այդ Համաձայնագրի դրույթներից բխող պարտավորությունները չեն կատարվել Ռուսաստանի կողմից և դրա հետևանքով իր շահերին վնաս է պատճառվել, կարող է հայտարարել իր և Ռուսաստանի միջև հարաբերություններում Համաձայնագրի գործողության կասեցման կամ դադարեցման մասին։ Այսինքն, եթե Ռուսաստանը գումարը ստացել է, բայց ռազմական նշանակության արտադրանքը չի տրամադրել Հայաստանին, և դրա արդյունքում Հայաստանն իր դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ժամանակ ի զորու չի եղել ապահովել իր տարածքային ամբողջականությունը, ապա մատակարարումը չապահովելու փաստը Հայաստանի կողմից կարող է դիտարկվել որպես բավարար հիմք՝ հայտարարելու իր և Ռուսաստանի միջև հարաբերություններում Համաձայնագրի գործողության կասեցման կամ դադարեցման համար:

3. ՀԻՄԱ ԱՄԵՆԱԿԱԵւՈՐԸ ՝ եթե Հայաստանը որոշում կայացնի դուրս գալ այդ Համաձայնագրից և Հայաստանի և Ռուսաստանի միջև այդ առումով ծագեն վիճելի հարցեր՝ ապա վերջիններս պետք է դրանք լուծեն բանակացությունների միջոցով:
Հուսամ կռահեցիք, որ վեճերի լուծման համար հստակ մեխանիզմ չի սահմանվում, բայց փոխարենը ստեղծվել են տարատեսակ իրավական և քաղաքական նախադրյալներ, որպեսզի այդ բանակցությունները տևեն հավերժ:
Օրինակ՝ եթե վեճերը կարգավորելու ժամանակահատվածը իսկապես դառնա հավերժ, և այդ ընթացքում Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա ՀԱՊԿ դաշնակիցների համաձայնությամբ, սահմանված ժամկետում, Ռուսաստանին պետք է փոխհատուցի իրեն մատակարարված ռազմական նշանակության արտադրանքի գնի և համաշխարհային շուկային համանման արտադրանքի մատակարարման դեպքում ստեղծված գնի միջև ազատ փոխարկելի արժույթի տարբերությունը: Սա ընդամենը օրինակներից մեկն է:

4. Կարծում եմ, այս բոլոր ՌԻՍԿԵՐԸ հաշվի առնելով է Հայաստանը 400 միլիոն գումարը ետ ուզում՝ հղում անելով ընդամենը Հայաստանի սոցիալական ծանր վիճակի վրա:
Վստահ եմ, որ այս բոլոր ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ հաշվի առնելով է Ռուսաստանը պատասխանում, որ եկեք գնանք իրավական ճանապարհով (Համաձայնագիր, դրա շրջանակներում կնքված երկկողմ պայմանագրեր), որպեսզի մտնենք վեճերի կարգավորման բանակացությունների մեջ, այն օգտագործենք որպես հավելյալ ճնշման գործիք ձեր վրա և մեկ անգամ ևս ապացուցենք, որ մեզանից պրծում չկա:

5. Այս թեմաների շուրջ որևէ քայլ պետք է կատարել ոսկերչական ճշգրտությամբ, այլապես մեր շուրջը հավելյալ թակարդներ հյուսելու հնարավորությունների լայն դաշտ է բացվելու:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir