KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Կարեն Նահապետյան: Հայաստանի գործող վարչախումբը վերջնականապես ձեռք է քաշել Արցախից

Կարեն Նահապետյան: Հայաստանի գործող վարչախումբը վերջնականապես ձեռք է քաշել Արցախից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
27 1

Հայաստանի գործող վարչախումբը վերջնականապես ձեռք է քաշել Արցախից։ Անվտանգության խորհրդի տխրահռչակ քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հարցազրույց է տվել Արմենպրեսին և հայտարարել, թե Հայաստանը պետք է ակտիվորեն քննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը։ Հարցին արդյո՞ք սա նշանակում է Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» կնքում առանց ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման, Անվտագության խորհրդի քարտուղարն ասել է, որ նման գաղափար կա։

«Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ հարմար տարածքային հարց չէ, այս առումով մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները, նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման համար ռուսական զորակազմի առկայությունը միջազգային երաշխիք է, որի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել»։

Հայաստանյան ընդդիմությունը դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո բազմիցս հայտարարել է, թե իշխանությունները ընդհանրապես փորձում են իրենց վրայից դեն նետել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ այն ամբողջությամբ թողնելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների տիրույթում։

Ըստ էության, սա վկայում է, որ գործող իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում Արցախի խնդիրը, և նրանք ունեն միայն մեկ խնդիր` ամեն գնով խաղաղություն կնքել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թողնել բախտի քմահաճույքին։ Թե ի՞նչ կլինի արցախահայության հետ, եթե Արցախը վերջնականապես անցնի Ադրբեջանի վերահսկողության ներքո, բարդ չէ պատկերացնելը։ Ըստ էության, սակայն, Հայաստանի գործող իշխանությունները, որոնք դեռ պատերազմից առաջ հայտարարում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ, այլևս իրենք են լկտիաբար պնդում, թե Արցախն Ադրբեջան է և վերջ։

Ավելին, Անվտանգության խորհրդի քարտուղարի այս հայտարարությունները կարծես բնավ էլ չեն շոյել Ադրբեջանի քիմքը։ Հանգստյան օրերին թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի պաշտպանության նախարարությունները հերքումներ են տարածել՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մեղադրելով կեղծիք տարածելու մեջ։

Մասնավորապես Ադրբեջանը հայտարարել է, թե հայկական զինված ուժերը նախօրեին գիշերը հրաձգային զենքից ինտենսիվորեն գնդակոծել են սահմանի Քարվաճառի և Բերձորի հատվածներում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերը։ Իսկ Հադրութի շրջանում էլ ադրբեջանական դիրքերը իբր գնդակոծել են Արցախի ուժերը, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները հերքել են այս տեղեկությունները։ Վերջին շրջանում հատկապես ակտիվացել են նման ապատեղեկատվությունների տարածումը։

Միջազգային ասպարեզում Ադրբեջանը նոր հիմքեր է ստեղծում Հայաստանին մեղադրելու հրադադարի ռեժիմի խախտման և նոր պատերազմ հրահրելու մեջ։ Իսկ Հայաստանի գործող իշխանությունների նման քծնողական վերաբերմունքի վրա Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ թքած ունի։ Մինչդեռ փաշինյանական վարչախումբը սեփական օրակարգն առաջ մղելու համար ոչնչի առջև կանգ չի առնում։

Կարեն Նահապետյան

İlgili Yazılar

1 Yorum

  1. Burak - -

    հերքել են այս տեղեկությունները։ Վերջին շրջանում հատկապես ակտիվացել են նման ապատեղեկատվությունների տարածումը։

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak.