Այսօր լրանում է Արցախի պահպանողական կուսակցության հիմնադրման երկրորդ տարեդարձը
Թանկագի՛ն հայրենակիցներ, կուսակիցներ,
Այսօր լրանում է Արցախի պահպանողական կուսակցության հիմնադրման երկրորդ տարեդարձը։
Այս կարճ ժամանակահատվածում մեր կուսակցությունը կայացել է որպես քաղաքական ուժ, որի համար ազգայինը, պատմությունը, պետականությունը, հավատքը սրբազան արժեքներ են։ Կուսակցությունն ունի տեսանելի դերակատարություն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
Մեր ժողովրդի հետ միասին Արցախի պահպանողական կուսակցությունն անցել է դաժան փորձությունների միջով։ Կուսակցության անդամներից շատերն ակտիվորեն մասնակցել են Հայրենիքի պաշտպանության գործին։ Ցավոք, ունեցել ենք նաև անդառնալի կորուստներ։ Այսօր մենք նախևառաջ հիշում և գլուխ ենք խոնարհում նրանց պայծառ հիշատակի առջև։
Արցախի պահպանողական կուսակցությունն այսուհետ ևս շարունակելու է ծառայել մեր երկրին ու ժողովրդին։ Մենք երբեք չենք գերադասելու այսրոպեական օգուտը, այլ առաջնորդվելու ենք միայն ու միայն մեր ժողովրդի կենսական և երկարատև շահերով։
Այս կարևոր իրադարձության կապակցությամբ ես շնորհավորում եմ մեր բոլոր կուսակիցներին և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ:


Yorum gönder