Rus askeri istihbaratının (GRU) yeni kuşak silahları Systema ve Nooscope!

Черкесское политическое движение продолжает усиливаться. Это сравнительно недавний феномен, последних пары десятилетий.

Նիկոլ Փաշինյանի պատմական այցը. բարձր նոտա Թբիլիսիում

DR. BABEK CAVANŞİR: “TÜRKİYE’DEN SONRA EN FAZLA TÜRK NÜFUSUNA SAHİP OLAN ÜLKE İRAN’DIR.”

Իրանում նախագահի ընտրություն է. Ինչ է սպասվում

İran 19 Mayıs 2017
340

Մեր զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը
Այսօր Իրանում ընտրություններ են։ Հնարավո՞ր է արդյոք անկանխատեսելի արդյունք Իրանի ընտրություններում: Ո՞ր թեկնածուների միջև է հիմնական մրցակցությունը։
Իրանի նախագահի ընտրություններում հիմնական պայքարը կծավալվի գործող նախագահ Հասան Ռոուհանիի և Իրանի Մեշհեդ քաղաքում գտնվող իմամ Ռեզայի դամբարանային համալիրի ղեկավար Էբրահիմ Ռայիսիի միջև: Հաղթողի հիմնական ֆավորիտը գործող նախագահ Հասան Ռոուհանին է, ով ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների` պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսիից փոքր ինչ ավելի մեծ հաղթելու շանսեր ունի: Նախագահի մյուս թեկնածուները` Մոսթաֆա Հեշեմիթաբան և Մոսթաֆա Միրսալեմը, թեև չեն հանել իրենց թեկնածությունները, սակայն իրենց աջակցությունն են հայտնել, համապատասխանաբար, Հասան Ռոուհանիին և Իբրահիմ Ռայիսիին: Ինչ վերաբերում է Իրանի նախագահական ընտրությունների անկանխատեսելիությանը, ապա պետք է ասել, որ տեսականորեն հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ: Օրինակ` Իրանի նախորդ նախագահական ընտրություններին բոլորի համար անսպասելի էր, որ Հասան Ռոուհանին հենց առաջին փոլում հաղթեց պահպանողական թեկնածուներին: Այն ժամանակ կանխատեսվում էր, որ նախագահ կընտրվի երկրորդ փուլում:
Այս ընտրությունների արդյունքում վերափոխումները կշարունակվե՞ն, թե՞ տեղի կունենա հակառակը:
Իրանի նախորդ նախագահական ընտրությունները ժողովրդավարական առումով զգալի առաջընթաց էր` 2009թ. նախագահական ընտրությունների համեմատ: Հիշեցնեմ, որ 2009թ. տեղի ունեցած ընտրություններից հետ ընդդիմությունը հրաժարվեց ընդունել դրա արդյունքները, ընդդիմադիր հիմնական թեկնածու Միրհուսեյն Մոսավին իր կողմնակիցներին հանեց փողոց, և ոստիկանության ու ցուցարարների միջև տեղի ունեցան բախումներ, որի հետևանքով սպանվեցին մի քանի տասնյակ ցուցարարներ, իսկ ընդդիմադիր առաջնորդներից մի քանիսը ձերբակալվեցին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան առանց լուրջ խախտումների ու հետընտրական զարգացումների, և կարծում եմ՝ այս ընտրությունները ժողովրդավարական առումով ևս մեկ քայլ առաջ են լինելու: Այս ընտրություններն ուշագրավ էին նաև այն առումով, որ առաջին անգամ Իրանի նախագահական ընտրություններին կին թեկնածուներ գրանցվեցին, չնայած Սահմանադրության Պահապանների խորհուրդը ի վերջո չհաստատեց նրանց թեկնածությունները: Դա նշանակում է, որ բոլոր հիմքերը կան, որ այս ընտրությունները հարաբերականորեն ամենաժողովրդավարական ընտրությունները կլինեն Իրանի պատմության մեջ:
Առաջիկա մեկ ամսում Վրաստանը կսկսի Իրանից գազ ներկրել: Ի՞նչ է սա նշանակում: Հարևան Վրաստանը Իրանի համար ավելի ցանկալի գործընկե՞ր է:
Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, իր առջև հստակ խնդիր է դրել դիվերսիֆիկացնել էներգակիրների ստացման աղբյուրները: Այդ դեպքում Վրաստանը կթուլացնի իր կախվածությունը ադրբեջանական գազից: Բացի դրանից, հարկ եղած դեպքում Թբիլիսին կարող է մանևրել և պահանջել, որ Ադրբեջանը գազը ավելի էժան գներով վաճառի իրեն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է մեծացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Ինչպես ասում են, գնդակը մեր դաշտում է, և եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն հայտնեն, որ Իրանը ավելի շատ գազ մատակարարի Հայաստանին, ապա մեր հարավային հարևանը սիրով կմեծացնի գազի արտահանման ծավալները:
Իրանի հանդեպ ԱՄՆ դիրքորոշման կոշտացումը կարող է ի վերջո հանգեցնել նրան, որ չեղարկվեն նախկինում ձեռք բերված համաձայնությունները, որոնք մեծ հաշվով նաև Ռոուհանիի ջանքերի արդյունք էին: Հնարավո՞ր է Իրանի նոր վարչակազմը ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի:
Ես կարծում եմ, որ ամեն դեպքում նախկինում ձեռք բերված համաձայնությունները չեն չեղարկվի, քանի որ դա չի բխում ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ Իրանի շահերից: ԱՄՆ նորընտիր վարչակազմը փորձում է կոշտացնել իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ, բայց կա մի կարմիր գիծ, որը չի անցնի: Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը կբերի նրան, որ կրկին կսրվեն ԱՄՆ-Իրան հարաբերությունները, իսկ Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ տեսնել անկանխատեսելի Իրան: Եթե մեր հարևան երկրում նախագահ ընտրվի պահպանողական և Արևմուտքի հետ հարաբերություններում կոշտ գծի կողմնակից (hardliner) Ռայիսին, ապա շատ հնարավոր է, որ Իրանը ԱՄՆ նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի, ինչն էլ կբերի այդ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանը: Իսկ ահա Ռոուհանիի վերընտրվելու դեպքում, ԱՄՆ-Իրան հարաբերությունները թեև կմնան լարված, բայց նոր պատժամիջոցների սահմանման հավանականությունը փոքր է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Yorumlar