KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Վահե Դավթյան Իրանի: Հայաստանի, Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի միջև «Զենգիլան-Զենգեզուր» ուղղությամբ հակամարտություն կլինի՞.

Վահե Դավթյան Իրանի: Հայաստանի, Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի միջև «Զենգիլան-Զենգեզուր» ուղղությամբ հակամարտություն կլինի՞.

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
180 0

Թուրքական մեդիաները գրում են մոտ օրերին Սյունիքի համար զինված հակամարտության մեկնարկի մասին։ Խոսվում է “Զանգելան֊Զանգեզուր” ուղղության մասին։

Ընդ որում, ըստ թուրքական աղբյուրների` Հայաստանն ու Իրանը պատրաստվում են համատեղ գործողությունների։ Մի կողմից, հնարավոր է, գործ ունենք քաղաքական տեխնոլոգիայի հետ, որի կիրառման նպատակն է լեգիտիմացնել Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին` Իրանին զսպելու նպատակով։

Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ նման սցենարի իրագործման դեպքում “Իրան֊Հայաստան” ասելով Հայաստանի տակ պետք է հասկանալ… “որոշ հյուսիսային ուժերի”։

Հասկանալով այդ ռիսկը` ՀՀ պսևդո֊իշխանության պարագլուխն այսօր ելույթ է ունենում բացահայտ հակառուսական թեզերով, իսկ օրեր առաջ էլ, իրանական աղբյուրների փոխանցմամբ, մերժում է Թեհրանի առաջարկը մասնակցելու Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը` Հայաստանի և Արցախի համար անվտանգության նոր մոդել մշակելու համար։

Հատկանշական է նաև, որ Էրդողանի նախիջևանյան այցի օրակարգում ադրբեջանական էքսկլավում մոդեռնիզացված ռազմական համալիրի բացումն է, ինչը կարող է կարևոր դեր խաղալ միջանցքի բացման և հետագայում հակաիրանական պլացդարմի ձևավորման գործում։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir