KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու որոշում

Ռուբեն Հ. Մեհրաբյան. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու որոշում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
196 0

Ճիշտ ե՞ն այն տեղեկությունները, որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ որոշում ընդունելու համար հավաքված փորձագիտական խումբն, ըստ էության, Ռոսատոմ կոչված կազմակերպված քրեական խմբավորման յալանչիներն են, որոնք “խորհուրդ են տալիս” նախապատվություն տալ “առաջատար ռուսական” առաջարկին, իսկ ամերիկյան մոդուլային տիպի ռեակտորների առաջարկը մերժել, քանզի դրանք “փորձնական են, տավարիշչի” եւ “հայտնի չէ, թե ինչպես կաշխատեն”։ Ստացվում է, ըստ այդ “փորձագետ”
խաժամուժի՝ Լեհաստանում, Ռումինիայում, Կանադայում եւ հենց ԱՄՆ-ում իդիոտներ են, միակ ոչ իդիոտը, այն է իմաստունը՝ իրենք “փորձագետներն” են, որ ուզում են հերթական ռուսական տրոյական ձին նալերից քարշ տալով մտցնել Հայաստան ու դնել երկրի վզին։
Իհարկե, բարեբախտաբար, այդ յալանչի “փորձագետներն” ընդամենը “խորհուրդ են տալիս”, այլ ոչ թե որոշում են կայացնում, որոշումը կայացնում է Կառավարությունը։ Բայց հարց է առաջանում․ դուք ոնց որ թե լավ չեք կարողանում որոշել, թե ձեզ ով պետք է խորհուրդ տա, իսկ ով պետք է իր “խորհուրդներով” գնա ռուսական նավի հետեւից։
Համենայն դեպս, կսպասեմ որոշմանը, որովհետեւ ժամանակն արդեն ի վնաս մեզ է աշխատում։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir