KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: անպտուղ դիվանագիտություն Ի՞նչ է ուզում Ալիևը

Գարիկ Քեռյան: անպտուղ դիվանագիտություն Ի՞նչ է ուզում Ալիևը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
109 0

Երեք տարի է, որ շարունակվում է դիվանագիտական անարդյունք գործունեությունը, ավարտվեց նաև 2023 թ., նորից առանց խաղաղության պայմանագրի: Հայաստանին և Ադրբեջանին մեկ Բրյուսել տարան, մեկ Մոսկվա, մեկ էլ Վաշինգտոն: Եղան հայտրարություններ, կոչեր, ցավակցություններ 2023թ. սեպտեմբերին, հետո կրկին նույն սցենարով ամեն ինչ կրկնվեց: Զարմանալի է, որ մի քանի տերությունների, գումարած միջազգային կառույցների, գումարած Իրանի և Թուրքիայի, գումարած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների և դիվանագիտական անձնակազմի այդ բազմության մեջ հարցի լուծումը չի գտնվում: Եվ ահա Ալիևը վերջակետ է դնում. Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա Բաքուն ոչ մի այլ վայրում չի բացի Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջանը»։
Նրա խոսքով, «Ադրբեջանից Ադրբեջան [Հայաստանով Նախիջևան] մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց որևէ ստուգման»։ «Հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղի»,- ասել է Ալիևը։ Նա կարծում է, որ եթե Զանգեզուրի միջանցքը չգործարկվի, Հայաստանի իշխանություններն «ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»։ Հանրահայտ ասացվածք է, որ պատերազմը դիվանագիտության տապալման հետևանք է: Բայց քանի դեռ չենք հասել դրան կա մի ելք… Հայաստանի և Ադրբեջանի անկախ փորձագիտական հանրության ներգրավումը գործընթացի մեջ, առանց երրորդ կողմի և կառավարական միջամտության:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir