KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Նունե Կիրակոսյան: Ադրբեջանն օգտվում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից

Նունե Կիրակոսյան: Ադրբեջանն օգտվում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
122 0

Մինչ Հայաստանը փորձում է փոփոխել իր քաղաքական վեկտորը և աջակցություն ստանալ Արևմուտքից, Ադրբեջանն ակնհայտորեն անցել է Ռուսաստանի կողմը և այլևս սպառնալիքներ է տեղում Հայաստանի հասցեին՝ չբացառելով նոր ռազմական գործողությունները։

Երեկ ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն երախտապարտ է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի համար։ «Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք երախտագիտությամբ ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, նաև Հայաստանի դաշնակիցն է, այդ երկիրն այլ տարածաշրջանում, ի տարբերություն այն պետությունների, որոնք հազարավոր կիլոմետրի վրա են գտնվում և բնական է, որ մեր երկրների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը»,- քծնել է Ադրբեջանի նախագահը, նաև հայտարարել, թե հոկտեմբերի 12-ին Բիշքեկում հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ։

Առիթը բաց չթողնելով՝ Իլհամ Ալիևը քննադատություն է հնչեցրել Հայաստանի հասցեին, նշել, թե՝ «Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, բայց հայկական կողմը հրաժարվել է այդ հանդիպումից։ Հիմա հարց է առաջանո՞ւմ Հայաստանը խաղաղություն ուզում է, կարծում եմ՝ ոչ, քանի որ, եթե խաղաղություն ցանկանար չէր հրաժարվի այս հնարավորությունից»,- ասել է Ալիևը։

Ի դեպ ամբողջությամբ հայաթափված Արցախի վերաբերյալ խոսելով՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այնտեղ դեռ գտնվում են Հայաստանի զինված ուժերի խմբավորումներ, որոնք շարունակում են «նեղություն» պատճառել ադրբեջանական զինուժին։

Այս ամենը վկայում է, որ, օգտվելով Ռուսաստանի հետ իր մերձեցումներից, ինչպես նաև փաշինյանական վարչախմբի նկատմամբ Մոսկվայի բացասական վերաբերմունքից, Ալիևը փորձում է հեռանալ արևմտյան հարթակներից, որտեղ նրա նկատմամբ կարող են ճնշումներ լինել և Հայաստանի հետ հարցերը, ինչպես նաև Զանգեզուրի միջանցք պոկելու իր նկրտումներն իրականացնել ռազմական ճանապարհով։

Թե այս պայմաններում ինչով է զբաղված Հայաստանը, որևէ մեկը չի կարող ողջամիտ բացատրություն տալ։ Ամերիկյան հեղիանակավոր «Ստրատֆորդ» վերլուծական կենտրոնը նշել է, թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հիշեցնում են այն հռետորաբանությունը, որ կիրառում էր Մոսկվան Ուկրաինա ներխուժումից առաջ, երբ խոսում էր Կիևին տրամադրվող արևմտյան ռազմական օգնության մասին։

Նունե Կիրակոսյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir