Şimdi yükleniyor

Մարիաննա Ղահրամանյան: Հանրային ռեսուրսների և սոցիալական անարդարության մասին

Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ։

Երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ, իսկ այդ աշխատավարծի 46 տոկոսը ծախսվում է ջեռուցման վրա, միայն այս տարվա բյուջեով, այսինքն, մեզ հասանելի բաց տվյալներով, բախագահի, խորհրդարանի ու վարչապետի (առանց տեսչական ու ենթակա այլ մարմինների )աշխատակազմերի հանար նախատեսվում է 16.7 մլրդ դրամ պարգևավճար։

Մենք նոր KPI-ների ներդրման միջոցով գնահատել արդյունքը` հաշվելի, չափելի տնտեսական էֆեկտը, ապա պետական ապարատին պարգևատրել։

Հ.Գ. ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանին հորդորում եմ շատ ուշադիր լսել հատկապես պետական ապարատի գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներին վերաբերելի հատվածը։

Yorum gönder