KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. İran
  4. »
  5. Մանվել Վարդանյան: Ադրբեջանա-իրանական նոր մերձեցումը վտանգ է Հայաստանի համար

Մանվել Վարդանյան: Ադրբեջանա-իրանական նոր մերձեցումը վտանգ է Հայաստանի համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
386 0

Շաբաթներ շարունակված փոխադարձ մեղադրանքներից և դիվանագիտական ճգնաժամից հետո Իրանն ու Ադրբեջանը նոր սիրախաղ են սկսել, հայտարարել տարաձայնությունները հարթելու, հարաբերությունների կարգավորման փուլ մտնելու մասին։

«Հրապարակային դաշտում անցանկալի և անհարկի լարվածությունից հետո, որը երկու կողմն էլ խելամտորեն նախընտրեցին հաղթահարել, այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները անցնում են նոր փուլ», – հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։

Նա նաև նշել է, թե նոյեմբերի 28-ին Աշխաբադում կայանալիք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների համաժողովի շրջանակներում կհանդիպեն նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Իլհամ Ալիևը։ Սա, ի դեպ, երկու նախագահների առաջին հանդիպումն է լինելու։ Ադրբեջանն այս օրերին բարձրաստիճան պատվիրակություններ է ուղարկում Իրան։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպումից հետո Իրանի նավթի նախարար Ջավադ Օրուջը հայտարարել է, թե Իրանն ու Ադրբեջանը առաջիկա շաբաթների ընթացքում կարող են համաձայնագիր ստորագրել Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի համատեղ շահագործման մասին:

Երկու երկրների հարաբերությունները սրվել էին ամիսներ առաջ, երբ Բաքուն մաքսատուրքեր սահմանեց Իրան-Հայաստան ճանապարհի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածները հատող իրանական բեռնատարների համար։ Ադրբեջանը նաև մեղադրում էր Իրանին «առանց Բաքվի համաձայնության, ապօրինի Լեռնային Ղարաբաղի տարածք մտնելու համար»։

Թեհրանն էլ իր հերթին հայտարարում էր, թե Բաքուն «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ է կենտրոնացրել սահմանների մոտ։ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների սրումը հույս էր արթնացրել հայաստանյան որոշ շրջանակների մոտ, թե Իրանը կաջակցի հայկական կողմին՝ Սյունիքի ճանապարհների հարցում։ Իրանը, մինչդեռ, գործում է միայն սեփական շահերի համատեքստում, և այդ սրումն էլ օգտագործեց Ադրբեջանից նոր հնարավորություններ կորզելու համար։ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ապիկար իշխանությունը հերթական անգամ մենակ մնացին տարածաշրջանում։ Այդպես է լինում, երբ իշխանության ղեկին ոչ թե սրտացավ և բանիմաց մարդիկ են լինում, այլ երկիրը պարտության տարած, ինքնիշխանությունն ու սուբյեկտայնությունը կորցրած ապիկար և դավադիր խմբակ։

Մանվել Վարդանյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir