KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Հակոբ Բադալյան: Ռուսաստանը կկարողանա՞ հայերին պահել Ղարաբաղում

Հակոբ Բադալյան: Ռուսաստանը կկարողանա՞ հայերին պահել Ղարաբաղում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
151 0

Մարդկային ճակատագրերը առաջնայինն են, գերառաջնայինն են, ու այստեղ քննարկման որեւէ հարց չկա, որ պետք է անել ամեն ինչ որեւէ մեկ նոր զոհ կամ բռնության ենթարկվող չունենալու համար:

Բայց, կա նաեւ քաղաքականությունը, ու դրա մասով այժմ կասեմ մի բան, որը գուցե շատերին լսելը հաճելի չէ:

Ռուսաստանը ձգտելու է անել առավելագույնը՝ Արցախում հայությանը պահելու համար:

Արեւմուտքը անելու է առավելագույնը տարհանումը առաջ մղելու համար, որովհետեւ միայն այդ դեպքում է ավելորդ լինելու Ռուսաստանի ներկայությունը, քանի որ այդ դեպքում այլեւս հիմնավորապես փակվում է Արցախի հարցը: Եվ դրանով փակվում է Արեւմուտքի համար կարեւորագույն հարցը: Չկա Ադրբեջանում Ռուսաստանի ներկայություն՝ չկա Ռուսաստան Կովկասում: Մեր թյուր պատկերացումն է, թե Հայաստանն է Կովկասում Ռուսաստանի «հենակետը»: Մի առիթով նշել եմ, որ, եթե Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանի վրա թեկուզ թուլացած ազդեցությունը, նա կորցնում է Կովկասը՝ անգամ եթե պահպանի ազդեցությունը Հայաստանի վրա: Կովկասում Ռուսաստանի ազդեցության երկու ռազմավարական հենակետերը Վրաստանն ու Ադրբեջանն են:

Այսօր արեւմտյան ջանքերը ուղղված են այդ երկու հենակետերը «փակելուն»: Բնականաբար, Ռուսաստանն ամեն գնով ձգտելու է պահել դրանք:

Մենք մեր որոշումները կայացնելիս պետք է հաշվի առնենք այդ իրողությունները, անկախ նրանից, թե ինչպիսին են մեր անձնական համակրություններն ու ցանկությունները:

Որովհետեւ գերտերությունները միայն ծիծաղում են այդ կատեգորիաների վրա:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir