KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Թաթուլ Հակոբյան: Հայաստանը հերթական անգամ բոյկոտում է ՀԱՊԿ-ը

Թաթուլ Հակոբյան: Հայաստանը հերթական անգամ բոյկոտում է ՀԱՊԿ-ը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
139 0

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ

Ես այն լրագրողներից եմ, ով փակ զրույցներում և հանդիպումներում դեմ եմ խոսում Հայաստանի ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից դուրս գալու մասին, այդ մասին գրում եմ նաև հրապարակավ, սակայն պնդում եմ, որ չպետք է մասնակցել այդ կառույցների գագաթաժողովներին և այլ մակարդակով քննարկումներին:

Հայաստանը պետք է կենտրոնանա ուղիղ Ռուսաստանի հետ խոսելու ահավոր դժվար, անհնարին թվացող աշխատանքի վրա:

Դա հեշտ չէ, բայց պետք է անել: Հեշտ չէ, որովհետև՝

ա/ Ռուսաստանի դաշնակիցը Ադրբեջանն ու Թուրքիան են, և այդ երկրները շատ ավելի արժեք ունեն Մոսկվայի համար, քան Հայաստանը: Ճիշտ այնպես, ինչպես 1920 թվականին էր կամ 1990-1991ին՝ խորհրդային երկրի վերջին շրջանում:

բ/ Հայաստանը խորացնում է Եվրոպայի և Արևմտյան աշխարհի հետ գործակցությունը, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում, քանի որ Ռուսաստանը ոչ միայն մեզ չի մատակարարում զենք/զինամթերք, այլ չի մատակարարում այն 250 միլիոնի դոլարի դիմաց, որ արդեն վճարվել է: Ռուսները մեզ հարվածելու են Արևմուտքի հետ մերձեցման փորձերի համար:

գ/ կա նաև անձնական գործոնը: Պուտինը տանել չի կարողանում փողոցային պայքարով իշխանության եկածներին, ինչպես Սաակաշվիլին էր և Փաշինյանն է…

Ամփոփելով՝ բարդ է, բայց առաջնահերթ է խոսել Պուտինի, ռուսների հետ հենց երկկողմ մակարդակում:

Ռուսաստանին անտեսելը, անկախ նրա վարքից, անկախ Պուտինի բարդությունից, չափազանց վտանգավոր է բացառապես Հայաստանի համար:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir