KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ռուս ստրատեգները մեծ սխալ թույլ տվեցին

Գարիկ Քեռյան: Ռուս ստրատեգները մեծ սխալ թույլ տվեցին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
152 0

Արցախը Հարավային Կովկասի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող տարածք է: Դեռևս 19-րդ դարի սկզբներին, գիտակցելով այս հանգամանքը, Այսրկովկաս մտած ռուսական զորքերի առջև ռուսական արքունիքի կողմից դրվեց առաջնահերթ խնդիր. գրավել Ղարաբաղի խանություն կոչվող վարչական միավորը, որն առաջին, իսկ ռուս-պարսկական 1813 թ. Գյուլիստանի հաշտությամբ մտավ ռուսական կայսրության կազմ: Այժմ Արցախի ռազմավարական դիրքը և աշխարհաքաղաքական նշանակությունն ավելի է մեծացել: Այն շատ մոտ է ադրբեջանական նավթային և գազային խողովակաշարերին: Իզուր չի ասված ով տիրում է Արցախին, տիրում է Հարավային Կովկասին, ով տիրում է Հարավային Կովկասին՝ նշանառության տակ է պահում Մերձավոր Արևելքը: Այս դասագրքային ճշմարտությունները մի, թե չգիտեն Կրեմլի ստրատեգները, այն ինչ որ լավ հասկանում էին ռուսական արքունիքում երկու դար առաջ: Շատ դժվար է հավատալ այս օրերի իրադարձություններին: Դժվար է հավատալ, որ կարող է լինել գաղտնի պայմանավորվածություններ Պուտինի-Էրդողանի-Ալիևի միջև: Հարց է առաջանում մի թե՞ պատժամիջոցներին չմիանալը այդքան կարևոր էր, որ Կրեմլը գնաց այս քայլին: Մի քանի ռուսական ոչ իշխանական տեղեկատվական-վերլուծական աղբյուրներում ուղղակի նշվում է, այս գործարքի ուղղակի հակասությունը ՌԴ ազգային պետական շահերին: Այստեղ խնդիրը ոչ միայն հայ-ռուսական դարավոր հարաբերություններին հասցված մահացու հարվածն է, այլև ռուսական ազդեցության գոտիների վերացումը հետխորհրդային տարածքում, ինչը արդեն քսան տարի է Կրեմլի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունն է: Իսկապես տարօրինակ է նման դիրքորոշումը, բացատրություններ տալն անհնար է, չկան հասկանալի հիմնավորումներ: Եթե որոշված էր զիջել Արցախը և օգնել Ադրբեջանին, ինչու 2020թ. խաղաղապահներ ու ուղարկվեց և կանխվեց Ստեփանակերտի գրավումը, չէ որ դա միլարդավոր ծախսեր պահանջող գործողություն էր: Հավանաբար առաջիկա ամիսների իրադարձությունները ինչ որ պարզություն կմտցնեն և հնարավոր կլինի բացատրել անբացատրելին: Ռուս ստրատեգները կոպիտ սխալ գործեցին:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir