KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ո՞րն է Հայաստան-Ադրբեջան հակամարտության հիմքում

Գարիկ Քեռյան: Ո՞րն է Հայաստան-Ադրբեջան հակամարտության հիմքում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
123 0

Գիտությունը և հատկապես հումանիտար/հասարակագիտական գիտությունները կտրվել են իրականությունից, սավառնում են երկնքում, գերհագեցած են հրաշք գաղափարներով, փայլում են ամեն ինչում, բացի կիրառական նշանակությունից: Իրավագետները, պատմաբանները, քաղաքագետները, միջազգայնագետները և նույնիսկ փիլիսոփաներն ու տնտեսագետները անթերի, հիմնավոր, բազմակողմանիորեն և հզոր գաղափարներով քառորդ դար ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղը անարդար և բռնի կերպով անջատվել է և բռնակցվել այլ պետության: Ապացուցեցին ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառման անհրաժեշտությունը: Մասնագիտության բերումով գիտեմ, որ հիշյալ գիտական ուղղություններով երևի, թե մի հիսուն գիտական ատենախոսություն է պաշտպանվել, հրատարակվել են հարյուրավոր գիտական աշխատություններ: Սակայն դրանցում բացի զգացմունքային հայրենասիրական պաթոսախառն ուռա-հռետորաբանությունից բացի այլ բան չի եղել: Չեմ հանդիպել Արցախի հարցի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման որևիցե մի իրատեսական և կիրառելի ծրագրի կամ նախագծի: Ստացվել է ինքնանպատակ, անօգուտ և մի գործունեություն որի գործնական նշանակությունը առ ոչինչ է: Ցավալին այն է, որ այժմ մենք քաղաքական և գիտական հարթակներում կրկին ,,փայլում,, ենք մեր մտքի թռիչքով, մեր դիրքորոշման արդարության ապացույցներով, իսկ որն է ելքը հարցը մնում է անպատասխան և սա այն դեպքում, երբ պատերազմի վտանգը շարունակվում է պահպանվել և աճի միտում ունի:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir