KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան. Ո՞վ է կատարելու երեւանցիներին տրված ուռճացված խոստումները

Գարիկ Քեռյան. Ո՞վ է կատարելու երեւանցիներին տրված ուռճացված խոստումները

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
167 0

Ընտրելու և ընտրվելու իրավունքը և ընդհանրապես քաղաքական ազատությունները լավ են, եթե ճիշտ են կիրառվում: ,,Ճիշտ,, հասկացությունն էլ իհարկե հարաբերական է, նույն իրողությունը մեկ տեսանկյունով դրական բան է, մեկ այլ տեսանկյունով՝ հանցագործություն: Միապետական մտածելակերպի և քաղաքական վարքի կողմնակիցների համար ազատ ընտրությունները հակապետական են, այսպես են մտածում օրինակ Սաուդյան Արաբիայում: Հիմա ինչ եմ ուզում ասել: Ընտրությունների մարաթոնը, կամ դրա դոզան շատ շատ է, մեր փոքր երկրի համար: Հիշեցնեմ ՝ 2017, 2018, 2021 թթ.- խորհրդարանական, 2018 և 2023 թթ. Երևանի ավագանու ընտրություններ: Եթե նկատի ունենանք, որ մայրաքաղաքային ընտրությունները ևս համապետական-քաղաքական նշանակություն են ստացել , կստացվի յոթ տարվա մեջ հինգ ընտրություն, գրեթե տարի ու կես ինտեռվալով: Լավ է, որ նախագահականը մեջտեղից դուրս եկավ: Ինչ ռեսուրսներ, ժամանակ և էներգիա ենք ծախսում ընտրությունների համար, բոլորս էլ պարզ տեսնում ենք: Կարող եք նայել պետական բյուջեից հատկացվող գումարները և նվիրատվությունները: Կատակով ասեմ, որ, եթե մի տեղ հավաքեինք, ատոմային ռումբ կառնեինք: Եթե ես ապրեի անվտանգ տարածաշրջանում գտնվող երկրում, ասենք օրինակ Շվեդիայում, բնականաբար երբեք նման մտորումներ չէի ունենա, որվհետև դա կլիներ անբնական և անհասկանալի: Բայց պատերազմական վիճակում գտնվող երկրում, որտեղ գոյապահպանության հարց պետք է լուծել և ոչ թե վայելել քաղաքական ընտրությունների ,,բարիքները,, ընտրությունների մարաթոնը շատ մտահոգիչ է: Ավելի լավ է ունենալ պատասխանատվության և հաշվետվության շատ կոշտ կառավարման համակարգ, որն ավելի համահունչ կլինի հեղհեղուկ անվտանգային միջավայր ունեցող երկրին, քան, թե վենետիկյան հանձնաժողովի դեղատոմսերով մայրաքաղաքային թվացյալ ինքնակառավարում: Եթե վերհիշենք հետխորհրդային տասնամյակները, ապա կտեսնենք, որ Հայաստանում երբեք էլ չի եղել այնպիսի իրավիճակ, երբ մայրաքաղաքի քաղաքապետ դառնար ոչ իշխանական թեկնածուն ով էլ, որ դարձել է ընդդիմադիր, դիմացել է մի կարճ ժամանակ, ինչպես օրինակ Հայկ Մարությանը: Եվ դա բնական է, որովհետև քաղաք պետություն դարձած երկրում մայրաքաղաքին չտիրապետլու պարագայում իշխանությունը դառնում է թղթե շերեփով զինվոր: Մեկ այլ դիտարկում ևս: Շատ անգամներ, մասնագիտական աշխատանքի ընթացքում, հանդիպել եմ մի ընդօրինակելի և դրական իրողության: Նախագահի, վարչապետի, նահանգապետի և քաղաքապետի թեկնածուները ներկայացնում են իրենց կառավարության նախարարների կամ տեղական կառավարման մարմնի ղեկավար թեկնածուներին, որովհետև ընտրողները պետք է տեղեկացված լինեն ապագա պաշտոնյաների մասին: Ցուցակի առաջին համարի ով լինելը իհարկե շատ կարևոր է, բայց դա դեռ որոշիչ չէ: Առաջին համարը կարող է լինել արժանի թեկնածու, բայց կառավարումը մեկ մարդու ուժերից վեր է և այդպես է եղել միշտ, բոլոր ժամանակներում: Ինձ օրինակ շատ է հետաքրքրում, թե ովքեր են լինելու փոխքաղաքապետերը, ինչ մասնագիտական փորձ և կարողություններ ունեցող մարդիկ են ղեկավարելու այս կամ այն ոլորտը, որն է այդ մարդկանց բարեվարքության ապացույցը ըստ իրենց անցած կառավարման փորձի և կրթական մակարդակի: Կադրերն են որոշում ամեն ինչ, կապ չունի քաղաքական համակարգը և ժողովրդավարությունը: Կատարյալ ժողովրդավարության պայմաններում էլ խիստ կուսակցականացված կադրային քաղաքականությունը կարող է դառնալ լավագույն ծրագրերի տապալման պատճառը: Հիշեցի ոչ վաղ անցյալի մեզ մոտ ծնված հայտնի արտահայտությունը, ,,պոլի փեդ լինի, բայց մեզնից լինի,,: Պոլիփեդիզմն է իմ խորին համոզմամբ անհաջողությունների հիմնական պատճառը: Թող ինձ ներեն ընտրարշավում ներգրավված թեկնածուները, որևիցե հետին միտք չունեմ, մասնագիտական կարծիք եմ հայտնում, դեռ ժամանակ կա, ներկայացրեք ձեր գործադիր կազմը: Ովքեր են իրականացնելու երևանցիներին տրվող շռայլ խոստումները:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir