KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Գարիկ Քեռյան: ՄԱԿ-ը դեր չունի միջազգային հարաբերություններում

Գարիկ Քեռյան: ՄԱԿ-ը դեր չունի միջազգային հարաբերություններում

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
152 0

ՄԱԿ -ի անվտանգության խորհրդում ՀՀ դիմումը կքննարկվի և կարելի է արդեն կանխատեսել ընթացքը: Հայաստանի ներկայացուցիչը կներկայացնի իրավիճակը ևհումանիտար աղետը: Ադրբեջանի ներկայացուցիչը կասի կեղծ է, կապիկություն են անում ուզում են օգնեն թող Աղդամով բեռները տանեն: Մյուսները կխոսեն պաթոսախառն և կոչ կանեն: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՄԵծ Բրիտանիայի ներկայացուցիչները մեղքը կբարդեն ռուսների վրա և կբարձրաձայնեն նրանց հեռանալու անհրաժեշտության մասին: Մյուսների խոսքից բան չի հասկացվի ինչ են առաջարկում, ինչպես միշտ: Վերջում հաստատման կներկայացվի մի անատամ որոշում/բանաձև, որտեղ մի քանի տող հակառուսական ձևակերպում կլինի: Ի պատասխան ՌԴ վետո կդնի և վերջ: Հայաստանում հեռուստաէկրաններին կհայտնվեն հայտնի ,,աստղերը,, որոնք կբացատրեն հայ ժողովրդի դժբախտ ճակատագրի մեջ ռուսների մեղքը: Նրանք կառաջարկեն սկանդինավյան երկրներից խաղաղապահներ բերելու անհրաժեշտությունը: Բաքվում կրկին հանգիստ շունչ կքաշեն և կսկսեն ռուսների հետ սիրախաղերը: Բլինքենը և նրա գործընկերները կհորդորեն Արցախին լեզու գտնել և ինտեգրվել: Մի հայտնի իրավաբան նորից եզրակացություն կտա ցեղասպանությսն հատկանիշներով Բաքվի գործունեության գնահատականներով: Ռուսաստանի հանդեպ լոյալ կողմնակիցներին կասեն ,,ռսի սապոգ լիզող,,: Մթերքը կսկսի Կոռնիձորի մոտ փչանալ, իսկ Ստեփանակերտում ուշագնացությունները կավելանան: Բայց հայտնի համերգի շուրջ դիսկուրսը և ռոքի սիրահարների հարայ հրոցները կհարթեն ամեն ինչ: Աստված տա իմ բոլոր կանխատեսումները չիրականան:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir