KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հայաստան-Ադրբեջան խնդիրը չի կարող լուծվել ռազմական միջամտությամբ

Գարիկ Քեռյան: Հայաստան-Ադրբեջան խնդիրը չի կարող լուծվել ռազմական միջամտությամբ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
27 0

Արդի ամենահնչեղ առասպելներից մեկը ժողովրդավարության և անվտանգության փոխկապակցվածության մասին է: Բաքվում այս մասին ընդհանրապես չեն խոսում, երևի հասկացել են, որ դա աբսուրդ է: Դեռ ավելին խիստ նախազգուշացումներ են անում իրենց ներքին գործերին չխառնվելու մասին: Իսկ Երևանում թեժ է: ԱԺ ամբիոնից դատափետվում է ոչ ժողովրդավար Ռուսաստանը և կրկին արձանագրվում, որ ,,փրկությունը,, ժողովրդավարության մեջ է: Ի դեպ պատմության և արդիական օրինակները լրիվ հակառակն են ապացուցում: Խեղճ ուկրաինացիները, որ չհավատային այդ առասպելին հիմա լրիվ այլ կարգավիճակում կլինեին: Աստված հեռու տանի այդ սցենարից:

Ճիշտ խոսքը էշին են ասում: Սա ժողովրդական ասացվածք է: Բայց շատ տեղին է միջազգային քաղաքականության էությունը հասկանալու համար: 24 ժամյա ռեժիմով ազդարարվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Սա ասվում էր երեսուն տարի շարունակ նաև ղարաբաղյան հակամարտության մասին Վաշինգտոնից, Մոսկվայից և Փարիզից, նախկին մեռած, բայց չթաղած երջանկահիշատակ Մինսկի խմբից: Վերջում պարզվեց, որ միակ լուծումը ռազմական լուծումն է: Ահա հայ և ադրբեջանցի քաղաքական վերնախավի մենթալիտետի և մտածողության տարբերությունը: Մեզ մոտ խիստ ,,գրագետ,, խիստ ,,կրթված,, արևմտյան միջազգային իրավունքի դպրոցները քաջ տիրապետող, հումանիստ, ժողովրդավար, արդարամիտ արժեհամակարգ ունեցող այրեր են, որոնք միամիտ և անհեռատես են գրեթե բոլոր հարցերում: Իսկ հարևան երկրում իրատես, իրավիճակը ճիշտ գնահատող, խորամանկ և շրջահայաց, սառնասիրտ գործիչներն են որոնք շատ ճիշտ և ժամանակին հասկացան, որ հակամարտությունը միայն ռազմական լուծում ունի և ծաղրեցին միջազգային ամբիոններից հնչող դատարկաբանությանը: Երբ որ կլսեք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, պատրաստվեք, որովհետև ձեզ զգուշացնում են վերահաս պատերազմի մասին: Մտորումներ Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել եռյակից եկող ուղերձների մասին:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir