KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Երևանի ընտրություններ

Գարիկ Քեռյան: Երևանի ընտրություններ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
170 0

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ինչ են ցույց տալիս: Առանձնացնեմ մտորելու, գնահատելու և եզրակացությունների համար հետևյալ դրույթները 1. Հայաստանի մայրաքաղաքի ընտրազանգվածը, որը գերազանցում է երկրի բոլոր մյուս մարզերի ընտրողների քանակը միասին (փաստացի երկրում գտնվողներին նկատի ունեմ), իրեն դուրս է դրել քաղաքական գործընթացից, գրավել է մերժողական դիրք, հրաժարվում է քաղաքական մասնակցությունից, այն ինչ որ քաղաքագիտության մեջ անվանում են աբսենտիզմ: Դեմոկրատացման առաջին անցանկալի հետևանքը: 2. Ներկա արդյունքներով, եթե հաջողվի ընտրել քաղաքապետ, կստացվի, որ նորընտիրը ունի քաղաքային ընտրողների հազիվ տաս տոկոսի քվեն, եթե մասնակցել են մոտ մեկ երրորդը, մասնակիցներից էլ ձեռք է բերվել ամենաշատը 24%: Ստացվում է մեկ երրորդի, մեկ երրորդը, որն արդեն լեգիտիմության խնդիր է առաջացնում: 3. Արմատապես սխալ է և աննպատակահարմար քաղաքային իշխանության նման ընտրությունը, այն ժամանակի և ռեսուրսների անտեղի վատնում է, անթույլատրելի կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար: Մենք ականատես եղանք ևս մեկ անգամ, որ ավագանու և ընդհանրապես համայնքային ընտրությունները համամասնական կուսակցական համակարգով չի նպաստում կառավարման արդյունավետությանը և քաղաքական կայունությանը: 3. Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրության օրենքին, որ նայում ենք, պարզվում է, որ առնվազն երեք-չորս ամիս ստվերային բանակցություններ են լինելու: 4. Եթե իշխող ուժը և իշխանամետ Հանրապետություն կուսակցությունը մտնում են կոալիցիայի մեջ (24+8) ստացվում է 32 մանդատ, որն անբավարար է 65 հոգանոց ավագանում, բայց մեկ երկու մարդ ներգրավել կոալիցիայում մյուս խմբակցություններից հնարավոր է: Այս առումով դեռ վաղ է ՔՊ-ի պարտության մասին խոսելը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir