KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Կրոնական փոքրամասնությունների նախազգուշացում ԱՄՆ-ից Ադրբեջան

Գարիկ Քեռյան: Կրոնական փոքրամասնությունների նախազգուշացում ԱՄՆ-ից Ադրբեջան

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
126 0

ԱՄՆ-ն ըստ պաշտոնական տեղեկատվության Ադրբեջանն ընդգրկել է կրոնական փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները սահմանափակող և ճնշող երկրների սև ցուցակում: Բաքվում իշխանության և զանգվածային լրատվամիջոցների լայն շրջանակներում վրդովմունք և զայրույթ են արտահայտում, մեղադրելով ,,ամերիկյան խաչակիրներին,, որոնք անտեսում են հայերի կողմից իրենց սրբավայրերի ավերումները: Որոնք են՞ այս իրադարձությունների մեզ հետաքրքրող քաղաքական հետևանքները: Շատ հնարավոր է, որ այս հանգամանքը նշվի որպես արևմտյան բանակցային հարթակներում Հայաստանի հետ պայմանագիր կնքելուց Ալիևի հրաժարվելու հերթական պատճառը: Սա ձեռնտու է Կրեմլին: Այնտեղից անմիջապես կրկին ակտիվացնելու են Մոսկվայի միջնորդությամբ բանակցությունները շարունակելու հրավերները: Իհարկե մեզ համար կարևորը ոչ թե վայրն է , այլ պայմանագրի բովանդակությունը և այն, թե ապագայում որքանով այն կարող է ապահովել խաղաղությունը, որվհետև նոր պատերազմը ներկա իրավիճակում Հայաստանի շահերից չի բխում: Իսկ մինչ այդ, հմուտ և հեռատես Ալիևը կատարեց իր հակաքայլը, այսօր պաշտոնապես շնորհավորեց Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյա համաքաղաքացիների զատիկը, բարձր գնահատելով իր երկրի բազմամշակութային և կրոնական համերաշխության քաղաքականությունը, չհիշատակեց քրիստոնյա հայերին, որոնք 1988թ. տվյալներով 550 000 էին: Հիմա երևի 55 հոգի: Բայց սա էլ թողնենք: Այստեղ ամեն ինչ պարզ է: Ինձ անհանգստացնում է, որ տարածաշրջանային զարգացումներում իր նպատակներն առաջ տանելու համար Ալիևը շատ արդյունավետ օգտագործում է ՌԴ հակամարտությունն արևմտյան երկրների հետ, ստանալով իր համար առավելագույն նպաստավոր իրավիճակներ, այնինչ Հայաստանը ունի սառեցված հարաբերություններ Ռուսաստանի հետ և կոչ-հայտարարությունների փաթեթ Բրյուսելից և Վաշինգտոնից: Այդ փաթեթին ավելացվեց վերը նշվածը ՝ կրոնական անհանդուրժողական Ադրբեջանի մասին:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir