KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Ռուբեն Հ. Մեհրաբյան: Վարդանյանն ու արջը սատկել են

Ռուբեն Հ. Մեհրաբյան: Վարդանյանն ու արջը սատկել են

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
233 0

Թացն ու չորը չխառնենք։

Ռուբեն Վարդանյանի բիզնեսի հետ կապված հարցեր ունեն Արեւմուտքում, նրա “քաղաքականության” հետ հարցեր ունենք Հայաստանում, Արցախում, նաեւ Սփյուռքի բանական մասում։ Այո, նրա կրթական-հասարակական գործունեությունը միայն դրվատանքի էր արժանանում մինչեւ այն պահը, երբ միլիարդատերը որոշեց իր բախտը փորձել քաղաքականության մեջ, որից նա, ինչպես կյանքն է ցույց տալիս՝ ոչինչ չէր հասկանում եւ այդպես էլ չհասկացավ։

Իսկ նրա գործարար տաղանդը, որը նա անշուշտ ունի, “կերան” իր մանր քրեական լածիրակի աշխարհահայացքով “գործընկերները”՝ իր կողմից այդպես էլ չհասկացված եւ չընկալված Ռուսաստանում, որին նա, ըստ էության, կուլ գնաց իր՝ սովետական դաստիարակության չվերաիմաստավորված իներցիայի բերումով։

Սակայն, մեյմուն Ալիեւի մեյմուն արդարադատությունը չէ, որ նրա հետ կապված հարցեր ունենա եւ մանավանդ՝ դատի։ Մեկը լինի՝ ձեզ դատի։ Նա պետք է ազատ արձակվի, եւ Հայաստանի Հանրապետությունն ինքը կորոշի՝ կդատի՞, թե՞ չի դատի։ Եվ ուրեմն, ողջունում եմ ՀՀ Կառավարության կողմից գործադրվող ջանքերը՝ Ռուբեն Վարդանյանին օր առաջ ադրբեջանական գերությունից ազատելու ուղղությամբ, անկախ իմ եւ իմ համախոհների վերաբերմունքից նրա նկատմամբ։

Ռուբեն Վարդանյանը հերոս չէ, իմ հերոսը՝ առավելեւս, նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, եւ նրան Ադրբեջանը չէ, որ պիտի դատի։ Կարծում եմ, սա ուղղակի սկզբունքի հարց է։ Ու ինձ չի հետաքրքրում, թե ինչ է նրա մասին գրում ռուսական պրոպագանդան, ինչպես է ձեռքերը լվանում ռուսական “պետությունը” հանձինս իր բացարձակ վիժվածք ներկայացուցիչների։

Փաստորեն, Վարդանյանը փաստորեն մի մաշա բադալովայի խաթր էլ չունի նրանց մոտ, ում փողերն առերեւույթ լվաց, ու հլու հնազանդ ծառայեց եւ ում կողմից էլ հանձնվեց փուռը։

ՀՀ Կառավարությանը փառք ու պատիվ, որ գետնով չտվեց երկրի եւ իր անձնագրի արժանապատվությունը, մանավանդ այս ճակատագրական օրերին։

Հ․Գ․ Կներեք, բայց սա իմ անհատական մոտեցումն է, որը պարտադիր չէ, որ կիսեք։

Հ․Գ․-2 Սա նաեւ դաժան դաս է բոլոր “ռուսասեր” միամիտների եւ երեսուն արծաթով հոգին ծախած ագենտների համար, որ ձեր իմացած “արջը” վաղուց սատկել է, արջ չկա, բորենի էլ չէ, այլ ընդամենը մի սուր վարակիչ կռիս։ Բարով “վայելեք”, սակավամիտներ։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir