KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Hakop Badalyan; ՄԻ վարկածային դիտարկում:

Hakop Badalyan; ՄԻ վարկածային դիտարկում:

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
301 0

Այնպիսի տպավորություն է, որ Ալիեւն ավելի շատ է «ուզում», որ հարցը գնա ՄԱԿ ԱԽ եւ անում է դրա համար անհրաժեշտը: Իհարկե սա պայմանական գնահատական է, որովհետեւ տեղի ունեցողն իսկապես շատ բարդ եւ բազմաշերտ խաղի մաս է: Բայց դրանով հանդերձ էլ բացառել պետք չէ Ալիեւի մոտ այդպիսի ցանկությունը:

ԱՄՆ պահանջում է, որ Ադրբեջանը վերադառնա այսպես ասած Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ: Ալիեւը ապավինում է Ռուսաստանին, բայց որեւէ կերպ վստահ լինել չի կարող, որ Ռուսաստանը չի պայմանավորվի ու չի խաղա ԱՄՆ հետ, հատկապես Բայդեն-Պուտին հանդիպման շեմին:

Հետեւաբար, Ալիեւն էլ ինչ որ կերպ պետք է «խաղա» կամ ցույց տա, որ կարող է «խաղալ» ԱՄՆ հետ, ԱՄՆ-Ռուսաստան ձեւաչափում «չգցվելու» համար: Ինչպե՞ս պետք է դա անի «հաղթող» Ալիեւը, որպեսզի իր հանրության մոտ հաղթական ճառերից հետո Մինսկի խմբի համանախագահություն գնալու քայլը չդիտվի նահանջ, հատկապես երբ նախորդ տարի համանախագահներին ասում էր ձեզ ով է կանչել:

Իհարկե Ադրբեջանին պետք է «քարշ տան»: Իսկ ո՞վ պետք է անի դա՝ իհարկե Հայաստանը: Հայաստանի քայլը եւս հնարավոր է կախված է Պուտին-Բայդեն հանդիպումից:
Hakop Badalyan

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir