KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Փաշինյան: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի քայլերին

Փաշինյան: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի քայլերին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
327 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովմունք է հայտնել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականության կապակցությամբ, որի բացահայտ դրսեւորումը օրերս Բաքվում բացված Արցախյան պատերազմի թեմայով «պուրակն» է:
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դա լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանը եւ ընդգծել է, որ անպատկերացնելի է 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրի կողմից նման վարքագիծը, որը չի կարող հարիր լինել քաղաքակիրթ աշխարհին:

Վարչապետն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության համարժեք արձագանքը Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությանը եւ շեշտել, որ սա ամենամեծ հիմքն է՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմի համար կարեւորագույն առաջնահերթություն է մնում հայ ռազմագերիների վերադարձը, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետով, սակայն Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ կետի մեկնաբանությունը եւ ձգձգել ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց վերադարձը:

Վարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է նաեւ Ադրբեջանի կողմից Արցախ մուտք գործելու հարցի շահարկման վրա, որի նպատակը միջազգային կառույցների հումանիտար գործունեությունը խոչընդոտելն է:

Մեդիամաքս

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir