KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյան: Եթե ՀԱՄԱՍ-ին օգնություն ցույց տվեցին, այս պшտերազմի բոցը նաև մեր տարածաշրջան կտեղափոխվի

Ռուբեն Սաֆրաստյան: Եթե ՀԱՄԱՍ-ին օգնություն ցույց տվեցին, այս պшտերազմի բոցը նաև մեր տարածաշրջան կտեղափոխվի

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
156 0

Արաբա-իսրայելական այս պատերազմը երկար չի տևի, քանի որ ուժերն անհամաչափ են։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա դիտարկմամբ՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները պարզապես անսպասելիության պահն են օգտագործել, որ կարողացել են հաջողություն գրանցել։
«Իսրայելը, երբ սկսի իր ուժերն ամբողջությամբ գործողության մեջ ներգրավել, պատերազմը երկար չի տևի, քանի որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի դեմ երկար պայքարելու այդքան ռեզերվ չունի, քանի որ Իսրայելի բանակն ուժեղ բանակ է։ Այստեղ հարցն այն է, թե այս ամենին արդյոք կմասնակցի «Հզբոլահ»-ը, որպես ՀԱՄԱՍ-ի դաշնակից։ Չնայած կան տարբերություններ, քանի որ ՀԱՄԱՍ-ը սունիական գաղափարախոսության վրա հիմնված կազմակերպություն է, իսկ «Հզբոլահ»-ն Իրանի աջակցությունն ունի, թեև վերջին տարիներին ՀԱՄԱՍ-ը նույնպես սկսել է Իրանից աջակցություն ստանալ։ Հիմա ամբողջ հարցն Իրանից է կախված, արդյոք նա կգնա՞ սրացման ճանապարհով, թե՝ ոչ»,- նկատեց թուրքագետը։
Փորձագետը մատնանշեց՝ եթե Իրանը չներգրավվի այս պատերազմում, ապա Իսրայելը հարված չի հասցնի Իրանին, հակառակ դեպքում չի բացառվում, որ Իսրայելը կօգտագործի իր հնարավորությունները և հարված կհասցնի Իրանին։
Հարցին՝ Իրանը կօգտագործի առիթն ու կներգրավվի՞ Իսրայելի դեմ պատերազմում, թուրքագետը նշեց․ «Հեշտ չէ պատերազմի մասին որոշում ընդունելը, մանավանդ մի երկրի դեմ, որն ունի շատ լավ զինված ուժեր, ունի միջուկային զենք և վայելում է ԱՄՆ-ի հովանավորությունը։ Իրանը երկար կմտածի, որ ինքը հարձակվի Իսրայելի վրա, ավելի հավանական է, որ Իսրայելը որոշակի նախազգուշական հարվածներ հասցնի Իրանին, որպեսզի Իրանը պատերազմում որևէ միջամտություն չանի։ Շատ բարդ իրադրություն է ստեղծվում։ Իհարկե, այստեղ մեծ դեր կուեննա ԱՄՆ-ի դիրքորոշումը․ դեմարշների իրականացումը կարող է որոշակի զսպող դեր խաղալ»։
Արևելագիտության ինստիտուտի տնօրենը չի կարծում, թե ներկա փուլում նախադրյալներ կան, որ արաբա-իսրայելական պատերազմը հնարավոր է «տեղափոխվի» Հարավային կովկաս։ Բայց նա, միևնույն ժամանակ շեշտում է, որ ամեն ինչ Իրանից է կախված։
«Կարող է Իրանը օգնություն ցույց չտա ՀԱՄԱՍ-ին։ Այս դեպքում Իսրայելը պատերազմն արագ կավարտի հաղթանակով։ Եթե ՀԱՄԱՍ-ին օգնություն ցույց տան, ինչպես նաև պատերազմում ներգրավվեն այլ արաբական երկրներ, ապա այդ պատերազմի բոցը նաև մեր տարածաշրջան տեղափոխվի։ Ինչո՞ւ․ եթե Իսրայելը տեսնի, որ Իրանը լրջորեն ներգրավվում է պատերազմում, ինքն այն հնարավորությունները, որոնք ստեղծել է Ադրբեջանում Իրանի դեմ, կօգտագործի՝ Իրանին թուլացնելու նպատակով։ Իրանի հնարավոր մասնակցության դեպքում, չի բացառվում, որ Իսրայելը լայնածավալ պատասխան կտա Իրանին՝ դրա մի մասը կկազմի Ադրբեջանից հարվածն այդ երկրին։ Այս դեպքում Ադրբեջանի տարածքը կարող է հարվածների ենթարկվել։ Այս դեպքում է հնարավոր, որ այդ պատերազմի կրակը մեր տարածաշրջան տեղափոխվի»,- ասաց նա։

Ռուբեն Սաֆրաստյանը քիչ հավանական է համարում, որ արաբա-իսրայելական պատերազմը կարող է ոգեշնչել Ադրբեջանին, և վերջինս էլ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկի։
«Ադրբեջանի ռազմավարական նշանակության որոշումներն ընդունվում են ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում, իսկ Թուրքիան, ինքն է հետևում Մերձավոր արևելքում ծավալվող իրադարձություններին, որն անմիջական իր սահմանների մոտ է։ Թուրքիան հիմա այդ խնդիրներով է զբաղված և չեմ կարծում, որ Ադրբեջանի միջոցով էսկալացիայի կդիմի»,- եզրափակեց փորձագետը։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ ՀԱՄԱՍ շարժումը պատերազմ է հայտարարել իր երկրին: Իսրայելական բանակը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող թիրախներին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը արտակարգ դրություն է հայտարարել Գազայի հատվածում, 80 կմ շառավղով։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir