KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Ռոգոզինի զայրույթի պատճառն Արծրուն Հովհաննիսյանի ստատուսն էՆյութի

Ռոգոզինի զայրույթի պատճառն Արծրուն Հովհաննիսյանի ստատուսն էՆյութի

Hasan Oktay Hasan Oktay - - 4 dk okuma süresi
463 0

Ռոգոզինի զայրույթի պատճառն Արծրուն Հովհաննիսյանի ստատուսն էՆյութի
rogozin
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այս օրերին դարձավ Ռուսաստանից էլ բեթար մեր աչքի փուշը։ Եվ սա այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին։ Բաքվում արված այդ հայտարարությունն իսկական հակառուսական ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում։ Իսկ վերջին օրերին լրատվադաշտի աստղ դարձած ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Այսքանից հետո Ադրբեջանին զենք վաճառելն անբարոյականություն է»։

Հետո, թերեւս, համապատասխան մարմիններից ասացին, որ պետական պաշտոնյան իրավունք չունի բլոգերին վայել ստատուսներ գրել, եւ նա արագ ջնջեց գրառումը։ Մի բան է, երբ նման գրառումներ, հայտարարություններ անում են մասնավոր անձինք, մեկ այլ բան՝ եթե պետական պաշտոնյան, այն էլ ՊՆ խոսնակն է անում։ Սակայն մինչ նա կհասցներ ջնջել իր գրառումը, դա հասավ հասցեատիրոջը, քանի որ Արծրունի ֆեյսբուքյան էջի վրա «նստած» կայքերն արագությամբ այն տարածեցին։ Եվ սա հունից հանեց տխրահռչակ փոխվարչապետին։ Ռոգոզինն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով իր արած հայտարարության դեմ Հայաստանում բարձրացված դժգոհության ալիքին, ասել էր. «Բաքու կատարած իմ այցելությունից հետո դեմագոգիա է սկսվել Հայաստանում ահավոր… չեմ ուզում մատնացույց անել, բայց մարդիկ իրենց լավ չպահեցին… Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված փսլինքներ, այն էլ՝ քարոզչական»: Ապա ՌԴ փոխվարչապետը նորից բացատրել է, թե ինչու են իրենք զենք վաճառում Ադրբեջանին։

Մենք տեղեկացանք, որ Ռուսաստանի փոխվարչապետի՝ Հայաստանին ուղղված այսօրինակ կոպիտ բառապաշարի «առիթը» հենց ՊՆ խոսնակն է, որի պահվածքը ոչ միայն Ռոգոզինին, այլեւ մեր պետական որոշ կառույցների է զայրացրել։ Վերջին օրերին պաշտպանության նախարարին ու նախարարությանը փոխարինած խոսնակը թերեւս իրեն համարյա «պետություն» է զգացել եւ որոշել «լեննականցու» ոճով «կերցնել» Ռուսաստանի փոխվարչապետին։ Մոռանալով, որ նման գործընթացները պետականորեն են արվում, քաղաքական ու դիվանագիտական հատուկ ընթացակարգից հետո, դրա հնարավոր հետեւանքները հաշվարկելով։ Եթե ամեն մի մամուլի խոսնակ իր վրա այդքան բան վերցնի, միջպետական հարաբերությունների մակարդակն էլ այսպիսին կլինի։ Թերեւս արժե հիշեցնել այս խոսնակներին, որ իրենց ֆունկցիան սոսկ իրենց գերատեսչությանը վերաբերող ինֆորմացիան ներկայացնելն է, ոչ թե գնահատականներ հնչեցնելը կամ բարոյաքաղաքական խրատներ կարդալը։ Եվ այդ ֆունկցիան իրականացնելիս նրանք պետք է մնան ոչ միայն իրենց կանոնակարգի եւ էթիկայի սահմաններում, այլեւ յուրաքանչյուր խոսքը համաձայնեցնեն իրենց ղեկավարի հետ։ Գուցե տվյալ դեպքում ղեկավարը չի՞ տիրապետում իրավիճակը, եւ նրան թելադրում են ինչպես իր ընտանիքի անդամները, այնպես էլ ենթակաները, բայց դա չի նշանակում, որ խոսնակն իր վրա պետք է վերցնի նաեւ նախարարի պարտականությունները։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆՆ
http://hraparak.am

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir