KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Նիկոլ Փաշինյան: Միջանցքային տրամաբանությունն անընդունելի է

Նիկոլ Փաշինյան: Միջանցքային տրամաբանությունն անընդունելի է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
186 0

Միջանցքային տրամաբանությունն անընդունելի է, ակնկալում եմ՝ միջազգային գործընկերները կխուսափեն այդ սադրիչ բառապաշարի գործածումից․ Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում նախատեսվում է ՀՀ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը  Վաշինգտոնում ու հույս ունեմ, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ընթացքում արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առավել ևս այն բանից հետո, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերը  անընդունելի են և անհասկանալի։ Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը ու ձեռնամուխ լինել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին»,- ասաց նա։

Խոսելով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին՝ Փաշինյանը ընդգծեց․

«Ինչ վերաբերվում է 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։

Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ-ի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները  Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir