KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Նաիրա Հայրումյան: Իրանի հզոր քայլը. Երեւանի հերթն է

Նաիրա Հայրումյան: Իրանի հզոր քայլը. Երեւանի հերթն է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
390 0

Իրանը պատրաստ է համագործակցել Նախիջեւանի ու Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի ու քաղաքային զարգացման նախարար Մոհամմադ Էսլամին Նախիջեւանում։

Tehran Times-ը հաղորդում է, որ հանդիպմանը, որին մասնակցել է Բաքվի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, կողմերը քննարկել են Նախիջեւան-Մեշհեդ երկաթուղու շինարարությունն ավարտելու հարցը, ինչպես նաեւ Նախիջեւանն Իրանի տարածքով Ադրբեջանի մյուս շրջաններին կապելու հարցը։

Էսլամիի խոսքով, հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի զարգացումը եւ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ եռակողմ հայտարարությունը, Թավրիզ-Նախիջեւան երկաթուղու ակտիվացումն արդիական է դառնում։

Փաստորեն, Թեհրանն առաջարկում է Ադրբեջանին «միջանցքը» անցկացնել ոչ
թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով։ Լրագիրը բազմիցս գրել է, որ եթե Բաքվին «միջանցք» է անհրաժեշտ Նախիջեւանով դեպի Թուրքիա, ամենեւին պարտադիր չէ դրա համար բռնակցել Իրանի հետ հայկական սահմանը։ Կարելի է Թեհրանին խնդրել հաղորդակցություններ տրամադրելու համար։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձում են լուծել ոչ այնքան տրանսպորտային, որքան աշխարհքաղաքական խնդիր՝ Հայաստանը կտրել Իրանից եւ Երեւանին զրկել տարանցիկ իրավազորությունից։ Մայիսին, երբ Հայաստանի կողմից նոր եռակողմ համաձայնագրի ստորագրման հավանականությունը մեծ էր, Երեւան ժամանեցին Իրանի արտաքին գործերի ու տրանսպորտի նախարարները։ Թեհրանի կոշտ արձագանքը դարձավ պատճառներից մեկը, որ հայտարարության ստորագրումը «հետաձգվի ընտրություններից հետո»։

Բացի այդ, Հայաստանում քաղաքական ուժերը միանշանակ դեմ են արտահայտվել Հայաստանի իրավազորությունից դուրս «միջանցքին», եւ Իրանը հզոր քայլ է անում՝ առաջարկելով տրամաբանական տարբերակ։

«Եռակողմ քննարկումներում եւ Թուրքիայի, եւ Իրանի շահերը հաշվի են առնվում, հակառակ դեպքում ապաշրջափակումն առավելագույն արդյունք չի ունենա», ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նոյեմբերի 9-ին
եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լավրովն ասում էր, որ այն ուղղված չէ Իրանի տարանցիկ շահերի դեմ։

Իրանի առաջարկած տարբերակը կարող է ապահովել նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհի իրագործումը, որը պետք է Սեւ ծովը Վրաստանով, Հայաստանով եւ Իրանով կապի Պարսից ծոցին ու Հնդկաստանին։ Հայաստանի իրավազորությունից դուրս «թյուրքական միջանցքը» ուղղված է Հյուսիս-հարավ այդ նախագծի դեմ։

Նաիրա Հայրումյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir