KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հեղինե Բունիաթյան: Փաշինյան-Ալիև հանդիպել է 3-րդ անգամ

Հեղինե Բունիաթյան: Փաշինյան-Ալիև հանդիպել է 3-րդ անգամ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
462 0

Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկա օրերին սահմանային հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստը կանցկացնեն. այն տեղի կունենա ոչ թե Մոսկվայում, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ` միջպետական սահմանին, երեկ հայտարարեց Եվրոպական խորհրդրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ժամեր շարունակված բանակցություններից հետո Շառլ Միշելը տեղեկացրեց`կողմերը ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու շուրջ:

«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան»,֊հայտարարեց Շառլ Միշելը, մանրամասնելով` համաձայնություն է ձեռք բերվել սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ: Թե կոնկրետ ինչ են ենթադրում այդ համաձայնությունները`Եվրոպական խորհդի ղեկավարը չհստակեցրեց:

Սա Փաշինյան֊Ալիև֊Միշել արդեն երրորդ հանդիպումն էր, որը մեկնարկեց երեկ երեկոյան և ավարտվեց կեսգիշերն անց: Բանակցությունների ավարտին ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի առաջնորդները հայտարարությամբ հանդես չեկան,լրագրողների հարցերին չպատասխանեցին:

Հեղինե Բունիաթյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir