KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հակոբ Բադալյան. Ուկրաինայի և Հայաստանի տնտեսությունը

Հակոբ Բադալյան. Ուկրաինայի և Հայաստանի տնտեսությունը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
154 0

Նկատելի է դառնում «մուլտ-կիլդիմային» «հայեցակարգի» մի նոր դրսեւորում: Մասնավորապես, թե՝ թշնամուն կամ հակառակորդին անհանգստացնում է Հայաստանի տնտեսական աճի տեմպը: Բերվում են վիճակագրություններ, սանդղակներ, այն դեպքում, երբ տնտեսության հարցում այդ վիճակագրություններն ու սանդղակները մշտապես հարաբերական են, որովհետեւ գլխավորն այն է, թե ինչ որակ են արտացոլում դրանք:

Օրինակ, երբ Ուկրաինայում պատերազմի հետեւանքով Հայաստանը ստանում է ռելոկանտների ահռելի ներհոսք՝ մի քանի միլիարդ դոլարով, ստանում է ռուս զբոսաշրջիկների հոսքի աճ՝ քանի որ մի շարք ուղղություններ փակվում են, ստանում է Ռուսաստան մի շարք ապրանքատեսակներ մատակարարելու հնարավորություն, այդ ամենը անշուշտ շատ լավ է, բարձրացնում է Հայաստանի տնտեսության վիճակագրությունը: Բայց, դա որեւէ կերպ չի բարձրացնում որակը:

Ցանկացած երկիր սնուցեք այդ երկրի պետբյուջեն գրեթե երկու անգամ գերազանցող, այդ երկրի հնա մոտ 30-40 տոկոսի չափ փողով, կստանա երկնիշ տնտեսական աճ: Առավել եւս բազային այն ցածր վիճակում, որ ունի Հայաստանի տնտեսությունը:

Տնտեսական գործընթացների խորքային գնահատականը պահանջում է հայացք ոչ թե վիճակագրական սանդղակներին, այլ տնտեսության կառուցվածքին, դրանում տեղի ունեցող շարժերին, դրանց երկարաժամկետայնության եւ ինստիտուցիոնալության ներուժին, եւ այլն, եւ այլն, եւ այլն: Այդ իմաստով, Հայաստանում ներկայումս չի նկատվում տնտեսական որեւէ համակարգային, հայեցակարգային քաղաքականություն, այլ ընդամենն արտաքին գործոններով պայմանավորված վիճակագրական թռիչքի վայելք:

Կրկնում եմ, արտաքին այդ գործոնների շնորհիվ տնտեսական աշխուժության ու վիճակագրական աճի հանգամանքը շատ ողջունելի է, ուրախալի, բայց այդ հանգամանքից տնտեսական թռիչքի միֆ կերտելը հավասարազոր է այն «կիլդիմ» մուլտերին, որով կերտվում էր թշնամու ոչխարություն:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir