KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Լավրով: «Հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում ԼՂ խնդրով»

Լավրով: «Հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում ԼՂ խնդրով»

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
344 0

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում ԼՂ հիմնախնդրով, «հաստատվել է աննախադեպ ակտիվ եւ վստահելի քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակներում»։
Այս մասին Սերգեյ Լավրովն ասել է Аргументы и Факты-ին տված հարցազրույցում, ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ղարաբաղյան հակամարտության անբարենպաստ ելքից հետո հաջողվե՞լ է Հայաստանի հետ պահպանել ջերմ հարաբերություններ։

«Հայ-ռուսական հարաբերությունները ժամանակի փորձության են ենթարկվել, եւ ես կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխհարաբերությունների ոգով։ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել եղբայրական հայ ժողովրդին։

Սրա վկայությունը Ռուսաստանի եւ անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերն են, որոնց շնորհիվ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում հնարավոր եղավ կասեցնել ռազմական առճակատումը, տարածաշրջանում մեկնարկել իրավիճակի կարգավորման գործընթաց»,- ասել է նա։

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir