KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Gündem
  4. »
  5. Լավրով. ԼՂ կարգավիճակի հարցը մնում է ապագայի համար

Լավրով. ԼՂ կարգավիճակի հարցը մնում է ապագայի համար

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
357 0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ կապի անհրաժեշտությունը երբեք որեւէ մեկը չի հերքել:
«Բոլոր պայմանավորվածություններում, նախեւառաջ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ամրագրված է կողմերի համաձայնությունն այն մասին, որ ապահովվելու է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ կապը Լաչինի միջանցքով, որը լինելու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ»,- ասուլիսի ժամանակ նշել է նա:

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ տասնամյակներ տեւած բանակցությունների ընթացքում երբեք չի եղել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանցից կտրելու հարցը։

«Հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես հայեցակարգ, որեւէ մեկը չի մերժել։ Եվ այն նախկինի պես կողմերի համաձայնության, այդ թվում՝ ադրբեջանցի հարեւանների համաձայնության առարկա է հանդիսանում»,- նշել է Սերգեյ Լավրովը։

ՌԴ արտգործնախարարն ասել է, որ բոլորը համաձայն են, որ պետք է ԼՂ հայերի ու Հայաստանի հայերի միջեւ կապ լինի, եւ այդ մակարդակում շփումները խոչընդոտելու պատճառներ չի տեսնում:

«Հայաստանի պաշտոնատար անձինք ներգրավված են ԼՂ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացին, ինչը որեւէ բացասական արձագանք չի առաջացնում Բաքվում, եւ տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ լիներ։ Այն, որ Հայաստանի պաշտոնյաները ԼՂ-ում բավական քաղաքականացված հայտարարություններ են անում, թերեւս լարվածություն է առաջացնում, լավ կլիներ խուսափել դրանից»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նա հավելել է, որ ներկայումս իրենք մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջեւ շփումներին ու վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

«Հենց այդ պատճառով էլ հիմա ԼՂ կարգավիճակի հարցն առաջնահերթ դարձնելու լավագույն ժամանակը չէ, այն մնում է ապագայի համար», – նկատել է Լավրովը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir