KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Türkiye
  4. »
  5. Ռուբեն Սաֆրաստյան: Թուրքիան՝ Ադրբեջանին դրդելով երկրորդ Արցախյան պատերազմին՝

Ռուբեն Սաֆրաստյան: Թուրքիան՝ Ադրբեջանին դրդելով երկրորդ Արցախյան պատերազմին՝

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
336 0

Թուրքիան՝ Ադրբեջանին դրդելով երկրորդ Արցախյան պատերազմին՝ չհասավ իր ամբողջական նպատակների իրագործմանը, հիմա փորձում է դրանց հասնել սողացող ագրեսիայի միջոցով. Ռուբեն Սաֆրաստյան

Ես կարծում եմ, որ ճիշտ են արել ՀՀ իշխանությունները, որ դիմել են Ռուսաստանին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնելու համար: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ես դեռ տասնյակ տարիներ առաջ հանդես եմ եկել առաջարկով, որ Ռուսաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել, քանի որ Ռուսաստանն է մեր դաշնակիցը: Բայց այստեղ երկրորդ կողմը, երկրորդ կարևոր հանգամանքը կա, արդյո՞ք Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ես համոզված եմ՝ ոչ: Ես համոզված եմ որ Թուրքիայի քաղաքականությունը չի ենթադրում Հայաստանին իրավական առումով որպես իրեն հավասար պետության դիտարկում: Դրա համար Թուրքիան ամեն կերպ փորձում է ճնշել Հայաստանին՝ հարկադրելով ընդունել իր պայմանները: Տասնամյակների ընթացքում դրանք 3-ն էին, հիմա ավելացել է նաև Զանգեզուրի միջանցքի խնդիրը: Ես կարծում եմ, որ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը, ցանկություն և շահագրգռվածություն էլ չունի: Այնպես որ, կարծում եմ, այս հերթական նախաձեռնությունը՝ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների, արդյունքներ չեն տա»:

Հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի գործոնն այս իրավիճակում չի կարող որևէ բան փոխել՝ նա պատասխանեց, որ նախկինում որպես միջնորդ փորձել է հանդես գալ ԱՄՆ-ը: «ԱՄն-ը շահագրգռված էր, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բայց երկու անգամ էլ ներդրված ջանքերն արդյունք չտվեցին: Առաջին անգամ դա 1999 և 2000թ-ին էր, երբ ամերիկացիների միջնորդությամբ փորձ էր արվում հասարակությունների միջև հարաբերություններ հաստատել, որպեսզի դա հետագայում արդեն ազդի պետությունների քաղաքականութան վրա, բայց դա արդյունք չտվեց՝ էլի թուրքական կողմի պատճառով: Երկրորդ փորձը «Ֆուտբոլային դիվանագիտությունն էր», որն էլի արվում էր ամերիկյան միջնորդությամբ: Հենց ամերիկյան միջնորդությամբ գաղտնի բանակցություններ էին ընթանում Շվեյցարիայում՝ մինչև «ֆուտբոլային» դիվանագիտությունը, որն էլի տապալվեց: Հիմա էլ Ռուսաստանի միջնորդությամբ նույն փորձը կարվի, բայց ես կարծում եմ, որ Թուրքիան պարզապես շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել, ավելին կարծում եմ, Թուրքիան կշարունակի Ադրբեջանի հետ Հայաստանի նկատմամբ այսպես կոչված՝ սողացող ագրեսիայի քաղաքականությունը: Բանն այն է, որ Թուրքիան Ադրբեջանին դրդելով երկրորդ Արցախյան պատերազմին՝ այդպես էլ չհասավ իր ամբողջական նպատակների իրագործմանը և հիմա այդ երկու երկրները փորձում են այդ նպատակներին հասնել, ոչ թե բացահայտ՝ ագրեսիվ պատերազմով, այս սողացող ագրեսիայի միջոցով»:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir