KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հարավային Կովկասի քաղաքական ապագան հարցականի տակ է

Գարիկ Քեռյան: Հարավային Կովկասի քաղաքական ապագան հարցականի տակ է

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
75 0

Այժմ լայնածավալ պատերազմը Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև, չտեսնված պատժամիջոցների և ռազմական գործողությունների ծավալմամբ, աստիճանաբար հանգեցնում է նոր մասնակիցների ընդգրկման, աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Գազայի և Կարմիր ծովի շրջաններում տեղի ունեցող բախումներն ու պատերազմները դրա վկայությունն են: ՌԴ-ի հետ սերտ ռազմական համագոծակցություն գոյություն ունի Հյուսիսային Կորեայի և Իրանի կողմից: Ներքաշված է նաև Եմենը: Ինչ՞ կլինի մեր տարածաշրջանում, ինչ՞ նոր զարգացումներ կլինեն հարցին արևմտամետ և ռուսամետ շրջանակները պատասխանում են կանխակալ և խտացված գույներով, ում ինչ ձեռնտու է այն էլ հիմնավորում է, բավականին «լուրջ» փաստարկներով: Ոմանք ողջունում են ռսի սապոգից ազատագրման դարակազմիկ պահը և ֆրանսիական նավերի բարձրանալը հայկական լեռները: Մյուս, հակառակ կողմը, զգուշացնում է Ռուսաստանի հետ դաշնակցային կապերի զրոյացման քաղաքականության կործանարար հետևանքներից՝ գործընթաց, որի վերջակետն անշուշտ Ալեքսանդրոպոլ-2 պայմանագրի կնքումն է և 10-15 հազար քառ. կմ. տարածքով դինամիկ զարգացող արևմտյան կառույցներում ինտեգրված «երջանիկ» ժողովրդավար Հայաստանն է: Ի դեպ շրջանառվում է նաև Հարավային Կովկասի երկրների երկրորդ «խորհրդայնացման» սցենարը, երբ քաղաքացիական/ուկրաինական պատերազմը դրական արդյունքներով ավարտած «կարմիր» բանակը կրկին կբարձրանա լեռները, որի արդյունքում կվերականգնվի ռուսական բացարձակ գերիշխանությունը: Ի դեպ, իմ Կարծիքով, երկու սցենարներն էլ մի 50%-ով իրականանալու շանսեր ունեն: 100% կանխատեսում անհնար է կամ շատ դժվար, որովհետև գլոբալ մակարդակով, ներկա իրադարձությունները սերտորեն շաղկապված են և մի տարածաշրջանում տեղի ունեցողը լրիվ անսպասելի կարող է բերել իրավիճակների արմատական փոփոխության, որոնք հիմա կանխատեսել հնարավոր չէ: Ինչպես օրինակ ում մտքով կանցներ Սևրի պայմանագրի կնքման օրը, կանխատեսել Ալեքսանդրոպոլի պայմանագիրը: Որքանով կկարողանան ԱՄՆ-ն և ԵՄ-ն շարունակել ռազմական մատակարարումները, տնտեսական ինչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, արդյոք՞ Կրեմլը վերջին պահին կդիմի ջերմամիջուկային զենքի կիրառման սպառնալիքների իրականացմանը, արդյոք՞ կերկարաձգվի ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցության ձևաչափը և այսպես շարունակ ծագող դժվար հարցերը դեռևս չունեն հստակ պատասխաններ: Բացառված չի և շատ հավանական է, պատերազմի ավարտից հետո Կրեմլի և Վաշինգտոն/Բրյուսել բևեռի միջև «ջենտլմենական» ստվերային համաձայնության կայացումը ազդեցության գոտիների նոր վերաբաժանման հարցով: Եթե մինչ այս դեպքերը Հայաստանը ռուսական ազդեցության գոտի էր, Վրաստանը՝ արևմտյան, Ադրբեջանը թուրքական, ապա հնարավոր է, նոր վերաձևում, Հայաստանը, որ գոտում կմնա՞, սա դեռ հարց է, որի լուծումը դեռ տրված չէ: Ի դեպ շատ բան կախված է նաև Չինաստանից, որը դեռևս միջանկյալ ջրերում է նավարկում: Անկախ ամեն ինչից մի բանում համոզված եմ: Այսպիսի անկայուն միջազգային կարգի պայմաններում կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձերը հղի նոր վտանգներով, «պետք է իջնել ջրի հատակը մինչև անցնի վտանգը»: Փայլուն օրինակը Վրաստանի կառավարության հավասարակշռված և շրջահայաց դիրքորոշումն է, հիրավի պետականամետ և ազգանպաստ գործունեության օրինակ, երբ հաջողվեց ի հակառակ Արևմուտքի ճնշման խուսափել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և նույնիսկ ձեռք բերել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir