KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Rusya
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ուկրաինայի հակամարտությունում էական փոփոխությունների հնարավորություն

Գարիկ Քեռյան: Ուկրաինայի հակամարտությունում էական փոփոխությունների հնարավորություն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
108 0

Ուկրաինայի հակամարտությունում էական փոփոխությունների հավանականության մասին։
Լինելու է նոր իրավիճակ, որի հետ մենք պետք է գործ ունենանք։ Տեղաշարժն Արևմուտքի համար լավագույն իմաստով չի լինի, ինչպես այնտեղ ակնկալում են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է աշխարհի իր տեսլականը, որում Ռուսաստանը տեղ ունի ամենաուժեղ տերությունների շարքում և որպես համաշխարհային ուժային կենտրոն մյուս երկրները պետք է հաշտվեն այս փաստի հետ։ Չպետք է բացառել նաև, որ Պուտինն ու Թրամփը կարող են համաձայնության գալ, եթե վերջինիս հաջողվի հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում 2024 թվականին։ ՌԴ նախագահի կողմից ակնկալիք կա, որ եթե Դոնալդ Թրամփին հաջողվի ընտրվել ԱՄՆ նախագահ, նա կկարողանա համաձայնության գալ նրա հետ՝ անկախ նրանից, թե Ուկրաինան կամ մնացած Եվրոպան ինչ են մտածում այդ մասին: Կրեմլի փորձագետները հույս են հայտնում, որ Պուտինն ու Թրամփը կարող են ինչ-որ փոխզիջման հասնել։ Տեսականորեն դա Ռուսաստանին կվերադարձնի առանցքային խաղացողի կարգավիճակին, իսկ մյուսները պետք է ինչ-որ կերպ համակերպվեն դրա հետ: Ուշագրավ այն կանխատեսումը, որ Ուկրաինայի համար հնարավոր է Կիպրոսի սցենարը, որը դե ֆակտո բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև։ Հնարավոր է ապագայում, երկարատև ժամանակահատվածում Կիպրոսի նման ուկրաինական տարածքների ներկա բաժանվածությունը պահպանվի: Միևնույն ժամանակ, չպետք է ակնկալել խաղաղության պայմանագիր Կիևի և Մոսկվայի միջև։ Բայց ինչպես մեկ ամիս առաջ էի գրել, զինադադրի կնքումը օր օրի մոտենում է, հակառուսական ճամբարում ռեսուրսների խնդիր կա, իսկ Ռուսաստանում 2024 թ. ընտրություններին Պուտինին ձեռնտու է գնալ, ոչ թե պատերազմի պայմաններում, այլ՝ առանց ռազմաճակատի: Բայց մի բանում համոզված եմ, ինչպիսի խաղաղության պայմանագիր էլ կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուկրաինական պատերազմի ավարտից հետո այն վերանայվելու է: Բացառաված չէ նաև չեղարկումը, եթե այդ պայմանագիրը կնքվի արևմտյան հովանավորությամբ, բայց Ռուսաստանը դրական արդյունքներով դուրս գա պատերազմից և հայացքը ուղղի դեպի մեր տարածաշրջան:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir