KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և Զանգեզուրը

Գարիկ Քեռյան: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և Զանգեզուրը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
86 0

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ճակատագիրը կապված է Ադրբեջան-Նախիջևան կապուղու, կամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ: Ժամանակին այս միջանցքը շաղկապված էր նաև Լաչինի միջանցքի և Արցախի ճակատագրի հետ: Հայկական դիվանագիտությունը ցավոք սրտի ժամանակին չկարողացավ օգտագործել այս հանգամանքը, որով հնարավոր էր կանխել Արցախի կորուստը, պատճառն իհարկե Արևմուտքի կոշտ ճնշումն էր և պայքարը կապուղիների վրա ՌԴ հատուկ ծառայությունների և սահմանապահների վերահսկողության դեմ: Ինչևիցե, անցածն արդեն անցած է: Երբեք էլ կորսվածը մեզ չի հաջողվում հետ վերադարձնել, որովհետև պակասում է քաղաքական հեռատեսությունը, կանխատեսելու կարողությունը:
Փորձագիտական շրջանակներում իրավացիորեն գտնում են, որ այժմ ստեղծված բարդ կացության հանգուցալուծումը հնարավոր է Մոսկվա-Թեհրան-Անկարա փոխհամաձայնության հետ, Արևմուտքը խրված է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, այստեղ նրանց դիրքերը սասանվում են, նույնիսկ լուրջ անհամաձայնություններ են ծագել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման հարցի շուրջ: Ինչպես գիտենք Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Է. Ռաիսիի հետ: Ըստ պաշտոնական տեղեկատվության կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ենթադրում եմ որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ևս քննարկման առարկա է եղել: Հիմա էլ Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է Անկարայում Պուտինի և Էրդողանի բանակցությունների թեմաները:
Թուրքիան ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցի ժամանակ քննարկել գազի հարցը, «Աքքույու» ատոմակայանի նախագիծը, այն, ինչ կատարվում է Սիրիայում և իրավիճակը Գազայի հատվածում։ Այս մասին իր հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը Գազայի հատվածում, Համասի հետ Իսրայելի պատերազմի վերաբերյալ մոտ է Թուրքիայի դիրքորոշմանը։ «Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է, ինչ մերը՝ հումանիտար օգնության մատակարարման պատերազմի շուտափույթ դադարեցման և երկու պետությունների խնդրի լուծման հարցում»,- ասել է Ֆիդանը։ Նա հատկապես կարևորել է Ուկրաինայի հետ հացահատիկի գործարքը, ասելով, որ Թուրքիայի ղեկավարը «մեծ նշանակություն» է տալիս այս հարցին։ Հացահատիկի գործարքը հիմնական հարցերից էր նաև Պուտինի և Էրդողանի Սոչիում 2023 թվականի սեպտեմբերի սկզբին նախորդ հանդիպման ժամանակ։ Ակնկալվում էր, որ Հաքան Ֆիդանը բանակցային հարցերի շարքում կնշի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, բայց այդ մասի ոչինչ չի ասվել: Այստեղ կարելի երկու ենթադրություն անել: Կամ այդ խնդրի շուրջ դիվանագիտական խողովակներով արդեն պայմանավորվածությունները ձեռք են բերվել, մնում էր միայն Իրանը, որի հետ քննարկումները տեղի են ունեցել Էրդողան-Ռաիսի հանդիպման ժամանակ, կամ էլ Էրդողանն ու Պուտինը կփորձեն վերջնական համաձայնության գալ Անկարայում, բայց գերադասում են առայժմ դա չհրապարակայնացնել, որովհետև ռուս-թուրքական համագործակցային ձևաչափը ներկայումս Բրյուսելի և Վաշինգտոնի համար լուրջ գլխացավանք է: Բնականաբար այս կենտրոններից կա ուղղակի նպատակադրված ձգտում, տապալել ամեն ինչ, ինչ որ կապված է այդ համագործակցության հետ: Երևանում և Բաքվում առայժմ սպասում են իրադարձությունների զարգացմանը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir