KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Հայաստանը չպետք է լինի Ուկրաինա

Գարիկ Քեռյան: Հայաստանը չպետք է լինի Ուկրաինա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 1 dk okuma süresi
150 0

Հայաստանի ողջ հասարակությունը, բոլորն անխտիր, քաղաքական բոլոր ուժերը, ազդեցիկ գործիչները հայրենիքում և Սփյուռքում, եթե ցանկանում են, որ հայի հայրենիքը մնա և չոչնչանա, պետք է կանխեն և բացառեն ուկրաինացման սցենարը: Սա այն սցենարն է որից հետո ոչինչ չի մնա, բառիս բուն իմաստով: Հայաստանը կարող է լինել, կոմունիստական, հհշական, հանրապետական, քպական իշխանությամբ, ժողովրդավար կամ ավտորիտար, մեկ կզարգանա մեկ էլ ոչ, բայց լավ, թե վատ կգոյատևի ապագա սերունդների համար, եթե հիմա հաջողվի խուսափել ուկրաինացման սցենարից: Իրադարձությունների ընթացքը, սուր արձագանքները Թեհրանից և Մոսկվայից լուրջ մտահոգություն են առաջացնում: Հայաստանը տարածքի, ռազմավարական խորության, տնտեսության, էներգետիկ աղբյուրների և ռազմական կարողությունների առումով ի վիճակի չէ կրել ուկրաինական սցենարի ծանրությունը: Սա է գերխնդիրը, որը չլուծելու պարագայում մնացածը դառնում է անիմաստ: Միավորենք բոլոր ուժերը և խուսափենք այս սցենարից: Մտորումներ քաղաքային ընտրության նախօրեին:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir