KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Azerbaycan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Ի՞նչ է ասում G7-ն Ադրբեջանին

Գարիկ Քեռյան: Ի՞նչ է ասում G7-ն Ադրբեջանին

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
16 0

<>: 44 օր արյունահեղ պատերազմ էր գնում, Յոթնյակի ձայնը չլսվեց, ինն ամիս շրջափակում և հումանիտար աղետ էր, նորից ձայն չկար, հետո անցած տարի դասական էթնիկ զտում էր, ոչ մի քայլ , ոչ մի պատժամիջոց: Դրանից առաջ բարձրագույն մակարդակով արևմտյան առաջին դեմքերը հայտարարում էին, որ էթնիկ զտումն իրենց համար կարմիր գիծէ: Մի հանգամանք փրկում էր նրանց, դե ամեն ինչում ռուսներն են մեղավոր, իրենք են այնտեղ կանգնած, իրենք էլ թող պատասխան տան: Լավ առայժմս թողնենք այս անցածը, բոլորիս էլ պարզ է, որ քաղաքականությունը բարոյականության հետ կապ չունի: Հիմա այս վերջին կոչի մասին: Ուղղակի ահավոր է: Առանց կարգավիճակի և անվտանգային հաստատուն երաշխիքների ոչ մի հայ ադրբեջանական իշխանության տակ չի վերադառնա: Իրենք էլ լավ գիտեն, դրա համար էլ երեք տասնամյակ ձգվող տառապանքի ու պայքարի ընթացքում «հումանիստները» չճանաչեցին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, չնայած որ շատ են սիրում մարդու իրավունքները: Բայց այնուամենայնիվ ինչ կա այս Յոթնյակի կոչի հետևում: Ես մի վտանգ եմ տեսնում, կործանարար և վնասակար: Շատ հավանական է, որ արցախցիների վերադարձի այս դրույթը պտտեն պտտեն, վերջը մատուցեն բոլոր փախստականների վերադարձի «հումանիստական» համաձայնագրի տեսքով: Դե պարզ է, ռուսական լծից ազատագրվածներն էլ պիտի, որ ընդունեն այդ խիստ մարդասիրական քայլը: Իհարկե ոչ մի հայ փախստական չի վերադառնա, բայց հակամարտության սկզբում հեռացած ադրբեջանցիների հոծ զանգվածների վերադարձ հաստատ կլինի: Եվ սա արդեն վերջն է լինելու: Արևմտյան Ադրբեջան նարատիվը պատահական չէ, որ Բաքվի հիմնական կարգախոսն է արդեն տևական ժամանակ: Փախստականների վերադարձի կոչերին պետք է պատասխանել և առարկայական:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir