KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Գարիկ Քեռյան: Եթե սխալվենք, կդառնա՞նք Ուկրաինա

Գարիկ Քեռյան: Եթե սխալվենք, կդառնա՞նք Ուկրաինա

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
133 0

Արևմտյան դեմոկրատական երկրները՝ ԱՄՆ-ն, ԵՄ մեջ համախմբված պետությունները ունեն շատ ավելի զարգացած, առաջադիմական և արդյունավետ գործող քաղաքական և տնտեսական համակարգեր: Սա բացարձակ ճշմարտություն է և ապացուցման կարիք չունի: Անհրաժեշտ է արդյոք՞ զարգացնել և ընդլայնել հարաբերություններն ու համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ, իհարկե այո, բացառել նման հարաբերությունները, անգրագիտություն է և վնասակար: Սակայն կարող է արդյոք արևմտյան ինտեգրացիոն ուղղությունն ապահովել ՀՀ գոյատևումը տարածաշրջանային բարդ և կոնֆլիկտային հանգույցում: Հարցի պատասխանը միանշանակ է. ոչ և կրկին անգամ ոչ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարդ և կոնֆլիկտային հարաբերությունների պայմաններում անհրաժեշտ է ոչ թե զարգացած երկրների հետ ինտեգրացիայի պայծառ ապագայի տեսլական, այլ պատերազմական սպառնալիքը չեզոքացնող միջպետական ռազմաքաղաքական համագործակցություն և ռազմական ներկայություն: Ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցությունը սիրիական և ղարաբաղյան ճակատներում հիմք ընդունելով, Հայաստանի հակառուսական ,,քաղաքագիտական,, հատվածը կոչ է անում անցնել հյուսիսային թշնամու դեմ ակտիվ գործողությունների: Ֆրանսիայից զենքի գնումը թմբկահարվում է որպես շրջադարձի սկիզբ: Այստեղ անտեսվում է այն իրողությունը, որ Ադրբեջանն ամբողջությամբ իր զինված ուժերը տանում է Թուրքիայի հետ ռազմական միավորման: Վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, հավաքական Արևմուտքի ռազմական այլ կառույց գոյություն չունի: Այդ է պատճառը, որ եվրոդիտորրդնեը զինված են միայն հեռադիտակներով այլ պարագայում դա կհակասի նատօյական դաշինքային տրամաբանությանը: Հայաստանի հետ առճակատման մեջ գտնվող Ադրբեջանի վրա ավելի մեծ ազդեցության լծակներ ունի Մոսկվան: Այս իրողությունները վկայում են, որ պատերազմական վտանգի կանխման բանալիները ավելի շատ Մոսկվայում են, քան, թե Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Այն հեքիաթը, որ Սպիտակ Տանից կզանգեն և կփրկվենք, այդպես էլ մնաց հեքիաթ: Ռուսաստանը իհարկե է վատ դաշնակից է, Ղարաբաղի դեպքերը վկա, բայց նա կարող է դառնալ ոխերիմ թշնամի, եթե քեզ պահես Զելենսկու նման: Իրատեսական արտաքին քաղաքականությունը պահանջում է առաջնորդվել սառը դատողությամբ և հաշվարկներով և ոչ թե ժողովրդավարությունը դիտես անվտանգության երաշխիք: Ցավոք ոչ ժողովրդավար Բաքվի վարչակարգը ավելի կարևոր գործընկեր է բոլոր բևեռներում: Կան նաև նոր իրողություններ որոնք ստիպում են նոր հայացքով նայել միջազգային իրադրությանը: Ռուսաստանը չի պարտվում Ուկրաինայում, Իրանը դարձավ ԲՐԻԿՍ-ի անդամ, Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, Ալիևը արևմտյան հարթակներ չի գնում, Կրեմլը հայտարարում է, որ չի հեռանում տարածաշրջանից և ռազմաբազան շարունակելու է մնալ Գյումրիում, Հայաստանը դառնում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտր պայմանագիր կնքած Իրանի միակ սահմանային երկիրը և այլն: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Պետք է բացառել ուկրաինացման սցենարը:

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir