KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արմինե Մարգարյան: Նրանք, ովքեր պնդում են, թե փորձում են փակել Արցախի հարցը

Արմինե Մարգարյան: Նրանք, ովքեր պնդում են, թե փորձում են փակել Արցախի հարցը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
445 0

Բոլոր նրանց համար, ովքեր պնդում են՝ թե իշխանությունները բռնել են Արցախյան հիմնախնդիրը փակելու ուղին։

Պատահական չէ, երբ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենի և Կանադայի վարչապետ Ջ. Թրյուդոյի հեռախոսազրույցներում ընդգծվում է ներքոնշյալ նախադասությունը՝

կորևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

Սա նշանակում է, որքան էլ Ադրբեջանը ջանա փակել Արցախյան հիմնախնդիրը՝ այն կա և ոչ միայն հայկական կողմերի համար։ Առնվազն կա այն համոզմունքը, որ որևէ սահմանազատում/ սահմանագծում, կոմունիկացիաների բացում չի կարող դիտարկվել տարածաշրջանային կայունության և խաղաղության համար բավարար պայման, եթե այն չի զուգորդվում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմամբ։ Այլ կերպ ասած՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գրավականը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն է։ Մնացած բոլոր ճանապարհները տանում են փակուղի:

Հ․Գ․ Արցախյան հիմնախնդրից «ձեռքերը լվանալու» դիրքորոշման դեպքում տրամաբանական կլիներ Ադրբեջանի հետ բանակցել/քննարկել Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերից բաղկացած այսպես կոչված խաղաղության փաստաթուղթը դե-յուռե երկկողմ (Հայաստան – Ադրբեջան), իսկ դե-ֆակտո քառակողմ (Հայաստան – Ադրբեջան – Ռուսաստան – Թուրքիա) հարթությունում։

Որքանով կհաջողվի Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգի միջազգայնացման փորձերն ամրապնդել և ամրագրել միջազգայնորեն ընդունելի մանդատի/ ձևաչափի ներքո՝ ցույց կտա ժամանակը։ Մի բան հստակ է՝ հաշվի առնելով, թե ինչ փաստաթղթղերի հիման վրա է հայկական կողմը տեսնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները՝ Հայաստանը բռնել է մարդու իրավուքները որպես գործուն միջոց կիրարկելու ճանապարհը։

Արմինե Մարգարյան

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir