KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Արա Այվազյան: Պատերազմը նաեւ համանախագահների ձախողումն էր

Արա Այվազյան: Պատերազմը նաեւ համանախագահների ձախողումն էր

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
330 0

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր ասել է, որ «Հայաստանը շահագրգռված է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, բայց մեզ պետք է ուժեղ համանախագահություն, որը ոչ թե կարձանագրի ներկայիս իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը»։
Այս մասին ԱԳ նախարարն ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում։

«Պատերազմը նաեւ համանախագահների գործունեության ձախողումն էր, որովհետեւ նրանք ոչ միայն կոչված են ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների միջոցով հարցի կարգավորման ուղղությամբ, այլեւ կոչված են բացառելու ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ն ապացուցեց, որ նրանք ձախողել են իրենց մանդատի ուղղությամբ»,- ասել է Արա Այվազյանն ու նշել, որ Մինսկի խմբի համանախագահների հետ պարբերաբար տեղի են ունենում շփումներ։

ԱԳ նախարարը նշել է, թե համաձայն չէ այն կարծիքի հետ, որ պատերազմը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ձախողումն էր, քանի որ Հայաստանը ողջ ընթացքում բոլոր ջանքերը գործադրել է, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։

«Նույնն արել են նաեւ համանախագահ երկրները, Ադրբեջանը պարտավորվել էր չկիրառել ուժ կամ ուժի սպառնալիք, բայց, ինչպես վերջերս խոստովանեց այդ երկրի նախագահը, ինքը մերժել է բոլոր փոխզիջումային տարբերակները։

Տարբեր ժամանակներում մենք բավական մոտեցել ենք հարցի խաղաղ կարգավորմանը։ Վերջերս Ադրբեջանի նախագահը հպարտությամբ նշեց, որ ինքը երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծմանը։ Եթե հակառակ կողմը որոշել էր գնալ պատերազմի, այստեղ մեր դիվանագիտությունը շատ անելիք չուներ»,- ասել է Արա Այվազյանը։

Մեդիամաքս

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir